Մասիս-Երևան ճանապարհին. 40-ամյա կինն ընկել է գնացքի տակ
Մեքենավարը նկատել է երկաթգծերի վրա հայտնված կնոջը, ձայնային ազդանշաններ է արձակել ու արգելակել։ Չնայած դրան, պատահարից խուսափել չի հաջողվել։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ Երևանից Երասխ ընթացող գնացքի տակ մոտ 40 տարեկան կին է ընկել։ Նա տեղում մահացել է։
Պատահարը տեղի է ունեցել Մասիս քաղաքից Ներքին Չարբախ տանող ճանապարհի հարևանությամբ գտնվող երկաթգծի հատվածում։
Մեքենավարը նկատել է երկաթգծերի վրա հայտնված կնոջը, ձայնային ազդանշաններ է արձակել ու արգելակել։ Չնայած դրան` պատահարից խուսափել չի հաջողվել։
Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննչական կոմիտեի և ոստիկանության ծառայողները, որոնք պարզում են մահացած կնոջ ինքնությունը։
Պատահարի բոլոր հանգամանքները կպարզի քննությունը։
Նմանատիպ հոդվածներ
Սպանության փորձ՝ Կոտայքի մարզում. կրակոցներ են արձակել «Հայաստան» հանրախանութի սեփականատիրոջ որդու մեքենայի ուղղությամբ
Երեկ՝ նոյեմբերի 1-ին, հրազենի գործադրմամբ սպանության փորձ է կատարվել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com...
Հայտնաբերվել է Երևանում մահվան ելքով կրկնակի վրաերթ կատարած ու դեպքի վայրից հեռացած վարորդը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 2-ին, Երեւանի ճանապարհային ոստիկանության, ոստիկանության Մաշտոցի բաժնի...
ՀՐԱՏԱՊ․ Զորամասի զինանոցում հայտնաբերված վիրավոր զինծառայողը մահացել է
04.11.2019թ.՝ ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի զինանոցում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Է...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ` Երևանի քաղաքապետարանում
Հրդեհ` Երևանի քաղաքապետարանում : Շուրջ կես ժամ առաջ հարակից շենքերի բնակիչներն ու աշխատակիցները նկատել են, որ...