2020-ին կբարձրանա 502 000 քաղաքացու թոշակ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այսօր ԱԺ համատեղ նիստերում ներկայացրել է ոլորտի բարեփոխումները հաջորդ տարվա համար: 2020-ի բյուջեն կկազմի 495.5 մլրդ դրամ, որը գերազանցում է 2019-ի ցուցանիշը 10.8 տոկոսով, այսինքն՝ 47․98 մլրդ դրամով:
Բաթոյանը նշեց, թե որ ուղղություններով են դրանք ծախսվելու:
«Ուղղված են լինելու կենսաթոշակների 10 տոկոսով բարձրացմանը, որտեղ նախատեսում ենք նվազագույն կենսաթոշակի չափը 25 500 դրամի փոխարեն 26500, աշխատանքային և զինվորական կենսաթոշակի չափը դարձնել 18 000 16 000-ի փոխարեն, և աշխատանքային ստաժի 1 տարվա համար սահմանել 950 դրամ 800-ի փոխարեն: Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների համար սահմանել 26 500 դրամ 25 500-ի փոխարեն: Նախատեսվում է, որ կբարձրանա զինկենսաթոշակառուների և աշխատանքային կենսաթոշակը»,- թվարկեց նա:
Ընդհանուր առմամբ՝ կբարձրանա 502 000 մարդու թոշակ:
«Մյուս ոլորտը, որ հուզում է քաղաքացիներին, նպաստի համակարգն է: Այս ոլորտի բարեփոխմանն ուղղված աշխատանքային խումբ է ստեղծված վարչապետի մակարդակով, տարվա վերջին կունենանք բարեփոխված համակարգի նոր առաջարկ, որը կքննարկենք ԱԺ-ի հետ»,- նշեց նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վրաստանում տուգանում են Հայաստանի տաքսու վարորդներին. տուգանքը կազմում է 30.000 ՀՀ դրամ
auroranews.am-ի լրատվական բաժին զանագահարել է Վրաստանից ժամեր առաջ վերադարձած վարորդը, ով ներկայացրեց իրավիճակն որում հա...
Ձյուն է տեղում Հայաստանի մի շարք մարզերում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 10:26-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհ...
Արա Բաբլոյանը չի բացառում, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխան իրենց կենտրոնում վարակված լինի
Արաբկիր բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը չի բացառում, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխան իրենց կենտրոնում վարակված լինի:&n...
Ուշադրություն. Լարսը փակ է
Վրաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ ձյան տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ...