Ըստ իս` խարիզմատիկ դեմք է Արմինե Հարությունյանը. թուրք երգչուհին` հայ մոդելի մասին
Աշխարհահռչակ «Gucci»-ի 2020թ-ի հավաքածուի ցուցադրությանը մասնակցելուց հետո 23-ամյա մոդել Արմինե Հարությունյանը դարձել է լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի աստղ:
Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Թուրքիայում ճանաչված փոփ երգչուհի Հյուլյա Ավշարը լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ հավանում է Արմինե Հարությունյանին:
Հյուլյա Ավշարը մասնավորապես ասել է.
«Վերջին շրջանում իմ ամենաշատ հավանած և ըստ իս` խարիզմատիկ դեմքը Արմինե Հարությունյանն է: Մի աշխարհում, որտեղ բոլորը նման են մեկը մյուսին, նա այնքան բնական և գեղեցիկ է, որ գրավում է ուշադրությունս»:
Հիշեցնենք, որ Արմինեն համաշխարհային նորաձևության ցուցադրությանը մասնակցած առաջին հայաստանցի մոդելն է: Միլանում պոդյում է բարձրացել համաշխարհային բրենդերից մեկի՝ «Gucci» 2020 գարուն-ամառ հավաքածուն ցուցադրելու համար: «Gucci»-ն Արմինե Հարությունյանին ընտրել էր 500 մոդելների միջից:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վրաստանում տուգանում են Հայաստանի տաքսու վարորդներին. տուգանքը կազմում է 30.000 ՀՀ դրամ
auroranews.am-ի լրատվական բաժին զանագահարել է Վրաստանից ժամեր առաջ վերադարձած վարորդը, ով ներկայացրեց իրավիճակն որում հա...
Երևանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուի
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուների: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույց...
Ուշադրություն. Լարսը փակ է
Վրաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ ձյան տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ...
Ձյուն է տեղում Հայաստանի մի շարք մարզերում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 10:26-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհ...