Ռեստորաններից մեկի բակում Մհեր Մկրտչյանի արձանն է կանգնեցվել՝ խորովածի շիշը ձեռքին
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Երևան քաղաքի «Ararat view garden» ռեստորանի տարածքում է հայտնվել դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի արձանը: Կինոյի և թատրոնի մեծ կատակերգուն քանդակում պատկերված է խորոված վաճառող, ուտող խմող կերպարով, որը իր մասնագիտության ու ծավալած գործունեության հետ որևէ աղերս չունի:
Ռեստորանի անմիջապես դիմացը՝ բակային հատվածում է գտնվում քանդակը: Մհեր Մկրտչյանի աղավաղված տեսքով քանդակը շատերի զայրույթի պատճառն է դարձել: Այն անչափ զայրացրել է նաև Մհեր Մկրտչյանի եղբոր որդուն՝ ռեժիսոր Մհեր Մկրտչյանին:
Կրտսեր Մհեր Մկրտչյանը նկարել և ֆեյսբուքյան իր էջում է դրել հորեղբոր կերպարով այդ քանդակն ու գրել է, որ հարցը նաև իրավաբանական զարգացում կստանա:
«Ախր հարցը միայն իրավաբանական չէ. չնայած այդ զարգացումը կլինի անպայման: Հարցը բարոյական է: Խոսվում է ազգի, մշակույթի, հիշողության, մեծերի, հարգանքի մասին: Հարգելի «Ararat view garde» օբյեկտ՝ այլ կերպ չի՞ ստացվում հաճախորդ բերել: Հարգելի քաղաքապետարան, իսկապես ով ում արձանը ուր ուզենա կարող է դնե՞լ: Հարգելի օբյեկտում խորոված ուտողներ, բացում ա՞ ախորժակը: Մեծերի կենացը խմում ե՞ք»,- մասնավորապես գրել է Մկրտչյանը»:
Մանրամասները՝ թերթի համարում:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վրաստանում տուգանում են Հայաստանի տաքսու վարորդներին. տուգանքը կազմում է 30.000 ՀՀ դրամ
auroranews.am-ի լրատվական բաժին զանագահարել է Վրաստանից ժամեր առաջ վերադարձած վարորդը, ով ներկայացրեց իրավիճակն որում հա...
Երևանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուի
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուների: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույց...
Ուշադրություն. Լարսը փակ է
Վրաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ ձյան տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ...
Ձյուն է տեղում Հայաստանի մի շարք մարզերում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 10:26-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհ...