Կառավարությունը որոշեց իջեցնել Ազատանի ջրամբարի մակարդակը
Ջրամբարի տեխնիկական վիճակն ստուգելու ու վերանորոգելու համար որոշվել է իջեցնել ջրամբարում ջրի մակարդակը։
Արարատի մարզում գտնվող Ազատի ջրամբարը գրեթե կդատարկվի։ Այս որոշումն այսօր` հոկտեմբերի 31–ին ընդունել է ՀՀ կառավարությունը հերթական նիստում։
Որոշման համաձայն, ջրամբարի մեռյալ (նվազագույն) ծավալը ներկայում հաստատված 1013,9 մ նիշից ժամանակավորապես կիջեցվի մինչև 993 մ։
Նպատակը ջրամբարի հատակի վթարված ջրթողի տեխնիկական վիճակի զննումն ու գնահատումն է, և փականը նորով փոխարինելու անհրաժեշտությունը:
Հիշեցնենք` Ազատի ջրամբարը շահագործվում է 1976թ.–ից։ Դրա խողովակաշարն ու 4 փականները բարոյապես և ֆիզիկապես մաշվել են: Փականներից 2-ը չեն գործում, ինչի հետևանքով ջրբացթողումն իրականացվում է խափանումներով:
Իսկ 2017թ. վթարվել է նաև ջրամբարի հատակային ջրթողը: Արդյունքում Արարատյան դաշտի գյուղերին ոռոգման ջուր մատակարարելու համար կառուցված ջրամբարը վերջին տարիներին գրեթե չի իրականացնել այդ գործառույթը։
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վրաստանում տուգանում են Հայաստանի տաքսու վարորդներին. տուգանքը կազմում է 30.000 ՀՀ դրամ
auroranews.am-ի լրատվական բաժին զանագահարել է Վրաստանից ժամեր առաջ վերադարձած վարորդը, ով ներկայացրեց իրավիճակն որում հա...
Երևանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուի
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուների: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույց...
Ուշադրություն. Լարսը փակ է
Վրաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ ձյան տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ...
Ձյուն է տեղում Հայաստանի մի շարք մարզերում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 10:26-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհ...