Փոխհրաձգություն հայերի միջև Լոս Անջելեսում
Լոս Անջելեսի արվարձանում՝ Հյուսիսային Հոլիվուդում, փոխհրաձգություն է տեղի ունեցել տեղական Royal Fresh շուկայի սեփականատիրոջ և նրանից գումար շորթող հանցախմբի ներկայացուցիչների միջև: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: Մի քանի շաբաթ շարունակ էթնիկ հայերից կազմված խմբավորման անդամները գործարարից 100 հազար դոլար գումար էին շորթում՝ նրա խանութի վրա գրելով «գումարը վճարիր»:
Այն բանից հետո, երբ շուկայի աշխատակիցները գրառումը վերացրեցին, վաղ առավոտյան՝ ժամը 8-ին, բանդայի անդամները կրկին ժամանեցին շուկա: Նրա սեփականատերը, ով նույնպես հայ է, բանդայի անդամներին դիմավորեց զենքը ձեռքին և նրանց տեսնելուն պես՝ կրակ բացեց:
«Շուկայի սեփականատիրոջ մոտ երկու զենք կար: Նա և բանդայի անդամները տասնյակ կրակոցներ արձակեցին, որոնք մի քանի մեքենա վնասեցին»,- տեղեկացնում է Los Angeles Times-ը:
Փոխհրաձգության հետևանքով առնվազն մեկ մարդ է վիրավորվել: Ականատեսների վկայությամբ՝ խմբավորման անդամներից մեկը կաղալով փախչում էր։
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դեպք. դատավորն ատրճանակը ձեռքին սպառնացել է, որ «սաղին կսպանի»
Երեկ՝ հոկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Ժամը 16...
Բացահայտվել են պաշտոնատար անձի կողմից դիրքը չարաշահելու և կաշառք տալու դեպքեր. ԱԱԾ
Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված և կոռուպցիայի հակազդմանն...
Հայտնաբերվել է Երևանում մահվան ելքով կրկնակի վրաերթ կատարած ու դեպքի վայրից հեռացած վարորդը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 2-ին, Երեւանի ճանապարհային ոստիկանության, ոստիկանության Մաշտոցի բաժնի...
Սպանության փորձ՝ Կոտայքի մարզում. կրակոցներ են արձակել «Հայաստան» հանրախանութի սեփականատիրոջ որդու մեքենայի ուղղությամբ
Երեկ՝ նոյեմբերի 1-ին, հրազենի գործադրմամբ սպանության փորձ է կատարվել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com...