«Մել» ֆիլմի 20 մլն դրամը հատկացվել է մինչև իմ` նախարար դառնալը. Արայիկ Հարությունյան
Ծանրամարտիկ Մելինե Դալուզյանը տարիներ շարունակ ամենաբարձր մակարդակով Հայաստանը ներկայացրել է միջազգային ասպարեզում, Հայաստանի հիմնը բազմիցս հնչեցրել է, և մենք գումար ենք հատկացրել մեր չեմպիոնի կյանքի լուսաբանման համար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ ավելացնելով, որ գումար հատկացվել է իր պաշտոնավարումից առաջ:
«Եթե մի փոքր լրագրողական հետաքննություն անցկացնեք, կհասկանաք, որ այդ գումարը հատկացվել է մինչև իմ` նախարար դառնալը»,- ասաց նա Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Ազգային կինոկենտրոնը 20 մլն դրամ է տրամադրել Մելինե Դալուզյանի մասին պատմող «Մել» ֆիլմի նկարահանման համար:
Նմանատիպ հոդվածներ
Գնդակոծվել են Տավուշի սահմանամերձ գյուղերը․ ՊՆ
Հոկտեմբերի լույս 30-ի գիշերը ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի հենակետերից խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել...
Ուսուցիչների աշխատավարձը նորից բարձրանալու է․ նախարար
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն է հրապարակել այն մասին, որ ուսո...
Նիկոլ Փաշինյանը Twitter-ում ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի պատմական քվեարկությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր էջում ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի պատմական քվեարկությունը։ «Ողջունում եմ Միացյ...
ՀՐԱՏԱՊ. Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրվեց
Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին այսօր՝ հոկտոմբերի 28-ին, մեղադրանք առաջադրվեց։Նրա խափանման միջոց է ընտրվել...