Խոշոր վթար Գեղարքունիքի մարզում. կան տուժածներ
Երեկ՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 13:20-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 33-ամյա Խաչատուր Օ.-ի վարած Nissan մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 79-ամյա Գրաֆ Մ.-ի վարած ՍԱԶ 3507 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է -ը, բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել, իսկ վարորդ Խաչատուր Օ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանաարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Բացահայտվել են պաշտոնատար անձի կողմից դիրքը չարաշահելու և կաշառք տալու դեպքեր. ԱԱԾ
Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված և կոռուպցիայի հակազդմանն...
Հայտնաբերվել է Երևանում մահվան ելքով կրկնակի վրաերթ կատարած ու դեպքի վայրից հեռացած վարորդը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 2-ին, Երեւանի ճանապարհային ոստիկանության, ոստիկանության Մաշտոցի բաժնի...
Սպանության փորձ՝ Կոտայքի մարզում. կրակոցներ են արձակել «Հայաստան» հանրախանութի սեփականատիրոջ որդու մեքենայի ուղղությամբ
Երեկ՝ նոյեմբերի 1-ին, հրազենի գործադրմամբ սպանության փորձ է կատարվել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com...
Արտակարգ դեպք. դատավորն ատրճանակը ձեռքին սպառնացել է, որ «սաղին կսպանի»
Երեկ՝ հոկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Ժամը 16...