«Հրապարակ». «Շատերս ուզում ենք, որ հոկտեմբերի 27-ի գործը բացվի, սակայն կիսում ենք Արամի կարծիքը»
«Հրապարակ» թերթը գրում է.
Հոկտեմբերի 27-ին ԱԺ բակում հիշատակի արարողությունից հետո զոհերի հարազատներին հրավիրել են «վերև»՝ թեյի: Քանի որ Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր արարողությանը, մտածել են, թե նա է հրավիրողը։ Կարծել են, թե 20-ամյա տարելիցի առիթով ուղերձ չհղելն ու միջոցառում չկազմակերպելը որոշել են կոմպենսացնել:
Սակայն պարզվել է, որ «թեյին» մասնակցում է միայն ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Վերջինս ասել է` Փաշինյանը գործով տեղ գնաց: «Մտածեցինք` երևի Եռաբլուր ու Պանթեոն է գնացել։ Բայց շատ էինք ուզում, որ գար, ուզում էինք զրուցել, իմանալ` Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացվելո՞ւ է, թե՞ ոչ»,- ասաց մեր զրուցակիցը:
Զոհերի ընտանիքները, բացի Սարգսյաններից, ցանկանում են, որ գործը վերաբացվի։ Արամը գտնում է, որ արդի քաղաքական վիճակում անհնար է անաչառ քննությունը։ «Շատերս ուզում ենք, որ գործը բացվի, սակայն կիսում ենք Արամի կարծիքը»: Իսկ «թեյախմությունից» հետո նրանք տեղեկացել են, որ Եռաբլուր այցելել են միայն Դավիթ Տոնոյանն ու Սասուն Միքայելյանը, իսկ Պանթեոն կառավարությունից ու «Իմ քայլից» ընդհանրապես որևէ մեկը չի այցելել:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Գնդակոծվել են Տավուշի սահմանամերձ գյուղերը․ ՊՆ
Հոկտեմբերի լույս 30-ի գիշերը ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի հենակետերից խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել...
Ռուսաստանի նախագահը խոստացել է և պահել խոստումը. Փաշինյան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է և պահել խոստումը։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Կոմերսանտին» տվա...
ՊԵԿ նախկին աշխատակիցը մեծ սիրով ընդունել է աշխատանքի վերադառնալու առաջարկը
ՊԵԿ նախկին աշխատակից Հայկ Մարտիրոսյանը մեծ սիրով ընդունել է առաջարկը եւ կվերադառնա համակարգ աշխատանքի: Այս մասին «Հայկակ...
Նիկոլ Փաշինյանը Twitter-ում ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի պատմական քվեարկությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր էջում ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի պատմական քվեարկությունը։ «Ողջունում եմ Միացյ...