«Հրապարակ». Մարզպետը ձգտում է արտահերթ ընտրությունների. իր թեկնածուն «Լեննականցի Վաղոն» է
«Հրապարակ» թերթը գրում է.
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Եղվարդում ցանկանում է նոր ընտրությունների հասնել, չնայած 2 տարի առաջ 5 համայնք միավորվել են Եղվարդին, ու համայնքապետի ընտրություն է կայացել, իսկ հաջորդ ընտրությունը 2022-ին է։
Համայնքի բնակիչներն ասում են, որ եկող տարի արտահերթ ընտրություններ են լինելու։ Թեկնածուն տեղացիների շրջանում առավել հայտնի է «Լեննականցի Վաղո» անվամբ։ Մինչ ընտրությունները Պետրոսյանը ծրագրում է փոխել համայնքի հիվանդանոցի, մարզադպրոցի տնօրեններին, որ ընտրությունների ժամանակ աշխատեն իր թեկնածուի օգտին։
Քննարկվում է արտահերթ ընտրությունների 2 ճանապարհ՝ կա՛մ պարտադրել գործող համայնքապետին դիմում գրել, կա՛մ գնալ էլի խոշորացման ճանապարհով։ Եղվարդի գործող համայնքապետ Նորայր Սարգսյանը հայտնեց, որ մարզպետի հետ ունի աշխատանքային հարաբերություն եւ չգիտի նոր ընտրության մասին։
«Ես չգիտեմ, խոշորացված համայնքը նորի՞ց են խոշորացնելու, որ պիտի ընտրություն լինի»,- հարցին հարցով պատասխանեց նա։ Իսկ երբ հնչեցրինք անունը, թե ումով են իրեն ուզում փոխարինել, խնդրեց, որ այլեւս չշարունակենք:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Գնդակոծվել են Տավուշի սահմանամերձ գյուղերը․ ՊՆ
Հոկտեմբերի լույս 30-ի գիշերը ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի հենակետերից խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել...
Ռուսաստանի նախագահը խոստացել է և պահել խոստումը. Փաշինյան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է և պահել խոստումը։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Կոմերսանտին» տվա...
ՊԵԿ նախկին աշխատակիցը մեծ սիրով ընդունել է աշխատանքի վերադառնալու առաջարկը
ՊԵԿ նախկին աշխատակից Հայկ Մարտիրոսյանը մեծ սիրով ընդունել է առաջարկը եւ կվերադառնա համակարգ աշխատանքի: Այս մասին «Հայկակ...
Նիկոլ Փաշինյանը Twitter-ում ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի պատմական քվեարկությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր էջում ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի պատմական քվեարկությունը։ «Ողջունում եմ Միացյ...