4 զինծառայող պնդում են, որ մարզպետն այնտեղ է եղել. ՔԿ նախագահը՝ Մխիթարյանին ծեծի ենթարկելու մասին
Վայոց ձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու միջադեպի գործով ի՞նչ նոր տվյալներ կան: ԱԺ միջանցքներում լրագրողներն այս հարցն են տվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին:
«Դատախազությունն այդ գործով քրեական վարույթ էր հարուցել: Մենք մի շարք անձանց հարցաքննելուց հետո վարույթն ուղարկել ենք դատախազություն՝ քննարկման համար՝ արդյո՞ք բավարար են տվյալները նոր գործ հարուցելու համար, թե ոչ: Այստեղ հակասական իրադրություն ունենք, որ 4 զինծառայող պնդում են, որ մարզպետն այնտեղ է եղել: Ունենք նաև մարզպետի շենքի դիմաց տեղակայված տեսախցիկ: Ըստ տեսագրության՝ նա 22:30 մտնում է շքամուտք, 00:30՝ այնտեղից դուրս գալիս»,- աասց Գրիգորյանը:
Նա նշեց, որ այդ գործով քննությունը չի ավարտվել:
Նմանատիպ հոդվածներ
Գնդակոծվել են Տավուշի սահմանամերձ գյուղերը․ ՊՆ
Հոկտեմբերի լույս 30-ի գիշերը ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի հենակետերից խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել...
Ուսուցիչների աշխատավարձը նորից բարձրանալու է․ նախարար
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն է հրապարակել այն մասին, որ ուսո...
Նիկոլ Փաշինյանը Twitter-ում ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի պատմական քվեարկությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր էջում ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի պատմական քվեարկությունը։ «Ողջունում եմ Միացյ...
Արման Բաբաջանյանի հայտնած տեղեկությունների վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ԱԱԾ. դատախազություն
Նաիրի Հունանյանի հետ հանդիպման վերաբերյալ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտնած տեղեկությունների վերաբերյալ հրապարակու...