Քրեական գործ է հարուցվել ֆուտբոլի ֆեդերացիայում. Fip.am
Ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչությունն անցյալ շաբաթ ուսումնասիրություն էր իրականացրում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում և նյութեր էր նախապատրաստում ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու փաստով։ Նախապատրաստված նյութերով արդեն հարուցվել է քրեական գործ։ Այդ մասին «Փաստերի ստուգման հարթակին» տեղեկացրել են ոստիկանության լրատվական ծառայությունից։
Fip.am-ը հոկտեմբերի 12-ին «Ռուբեն Հայրապետյանի ընկերությունը՝ ֆուտբոլի ակադեմիաների կառուցապատող» վերնագրով հետաքննություն էր հրապարակել, որում պարզել էր, որ Հայաստանում գործող ֆուտբոլի բոլոր ակադեմիաները կառուցվել են մեկ ընկերության՝ «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի կողմից, որի բաժնեմասերը պատկանում են ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին։
Ոստիկանությունից հայտնեցին, որ քրեական գործն ուղարկվել է Պետական եկամուտների քննչական վարչություն, որտեղից լրատվականին տեղեկացրել են, որ ՊԵԿ քննչականը դեռևս նման գործ չի ստացել։ Քրեական գործի հարուցման մասին դեռ տեղյակ չեն նաև ֆուտբոլի ֆեդերացիայում։
Նմանատիպ հոդվածներ
Բացահայտվել են պաշտոնատար անձի կողմից դիրքը չարաշահելու և կաշառք տալու դեպքեր. ԱԱԾ
Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված և կոռուպցիայի հակազդմանն...
Արտակարգ դեպք. դատավորն ատրճանակը ձեռքին սպառնացել է, որ «սաղին կսպանի»
Երեկ՝ հոկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Ժամը 16...
ՀՐԱՏԱՊ. Փրկարար է մահացել` Վանաձորի հարակից սարերում բռնկված հրդեհի հետևանքով
Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հարակից սարերում բռնկված հրդեհաշիջման ժամանակ ողբերգական դեպք է տեղի ունեցել: Հրդեհաշիջմ...
Հայտնաբերվել է Երևանում մահվան ելքով կրկնակի վրաերթ կատարած ու դեպքի վայրից հեռացած վարորդը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 2-ին, Երեւանի ճանապարհային ոստիկանության, ոստիկանության Մաշտոցի բաժնի...