Պուտինը զինվորական մեծ պատվիրակություն կուղարկի Անկարա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Սոչիում կայացած հանդիպումից և հուշագրի ստորագրումից հետո թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ՌԴ-ից զինվորական մեծ պատվիրակություն է պատրաստվում մեկնել Անկարա, հայտնում է Ermenihaber-ը։
Թուրքիայի իրականացրած «խաղաղության ակունք» ռազմագործողության շրջանակներում Ռուսաստանի հետ ստորագրված հուշագրի համաձայն՝ 150 ժամվա ընթացքում ռուսական ռազմական ոստիկանությունը և Սիրիայի սահմանապահ ուժերը պետք է մտնեին թուրք-սիրիական սահմանի սիրիական այն հատվածները, որոնք դուրս են մնացել հիշյալ ռազմագործողության շրջանակներից։ Իսկ նպատակը պիտի լինի YPG-ի ուժերին և նրանց զենքերը Թուրքիայի սահմանից 30կմ խորությամբ դուրս բերելն ապահովելը:
Այսպիսով, հոկտեմբերի 29-ին լրանում է հուշագրում ամրագրված 150 ժամը և Թուրքիայի անվտանգության մարմինները լրատվամիջոցների հայտնել են ռուսական պատվիրակության մոտալուտ ժամանման մասին։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրվեց
Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին այսօր՝ հոկտոմբերի 28-ին, մեղադրանք առաջադրվեց։Նրա խափանման միջոց է ընտրվել...
Ռուսաստանի նախագահը խոստացել է և պահել խոստումը. Փաշինյան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է և պահել խոստումը։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Կոմերսանտին» տվա...
ՊԵԿ նախկին աշխատակիցը մեծ սիրով ընդունել է աշխատանքի վերադառնալու առաջարկը
ՊԵԿ նախկին աշխատակից Հայկ Մարտիրոսյանը մեծ սիրով ընդունել է առաջարկը եւ կվերադառնա համակարգ աշխատանքի: Այս մասին «Հայկակ...
Նիկոլ Փաշինյանը Twitter-ում ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի պատմական քվեարկությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր էջում ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի պատմական քվեարկությունը։ «Ողջունում եմ Միացյ...