Մետրոյի նոր կայարանի էսքիզային նախագիծը պատրաստ է. անհրաժեշտ է 120-130 մլն դոլար
Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի մետրոյի նոր կայարանի կառուցման համար Երեւանի քաղաքապետարանը ներգրավելու է մասնավոր ներդրումներ: Մասնավոր ներդրումների հաշվին է իրականացվելու նաեւ Երեւանի ընդհանուր մետրոպոլիտենի զարգացման ծրագիրը: Այս մասին ՀԺ-ին հայտնեց Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նրա խոսքով՝ կան մի քանի պոտենցիալ ներդրողներ, որոնք լրջորեն հետաքրքրված են: Խոսնակը, սակայն այս փուլում անուններ նշել չցանկացավ:
Երեւանի քաղաքապետարանից նաեւ «Հայկական ժամանակ»-ին են տրամադրել մետրոյի կայարանի էսքիզային նախագիծը, որը ներկայացնում ենք ստորեւ:



«Էրեբունի-Երեւան» տոնակատարության օրը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում պաշտոնավարման մեկ տարին ամփոփելիս Հայկ Մարությանը եւս մեկ անգամ անդրադարձել էր տրանսպորտային նոր համակարգի ներդրմանը: Նա նշել էր, որ ֆինանասական մոդելը վերջնական քննարկվել է եւ պատրաստ է: Քաղաքապետի խոսնակի փոխանցմամբ՝ խոսքը ֆինանսական աղբյուրների մասին է, որոնցով իրականացվելու է տրանսպորտային ռեֆորմը եւ ներդրվելու է նոր ցանցը:
Ըստ Հակոբ Կարապետյանի՝ տրանսպորտային նոր ցանցի ստեղծման համար ամենայն հավանականությամբ, կներգրավվեն միջազգային վարկային միջոցներ: Ի դեպ, սա վերաբերում է միայն ավտոբուսային եւ տրոլեյբուսային ցանցի արդիականացմանը:
Խոսնակը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել է, որ տրանսպորտային նոր ցանցի ստեղծման համար պահանջվող գումարն այս պահին գնահատվում է առնվազն 120-130 միլիոն ԱՄՆ դոլար:
«Համայնքը տրանսպորտային ռեֆորմի համար հիմնականում ակնկալում է կառավարության աջակցությունը, քանի որ համայնքային բյուջեի միջոցներն անբավարար են: Իսկ թե կառավարությունը դա կանի վարկային կազմակերպությունների միջոցով կամ մեկ այլ տարբերակ կգտնի, դա հարցի մյուս կողմն է: Համենայնդեպս, հիմնական մասը վարկային միջոցներով է իրականացվելու»,- ասել է Հակոբ Կարապետյանը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրվեց
Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին այսօր՝ հոկտոմբերի 28-ին, մեղադրանք առաջադրվեց։Նրա խափանման միջոց է ընտրվել...
Ռուսաստանի նախագահը խոստացել է և պահել խոստումը. Փաշինյան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է և պահել խոստումը։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Կոմերսանտին» տվա...
ՊԵԿ նախկին աշխատակիցը մեծ սիրով ընդունել է աշխատանքի վերադառնալու առաջարկը
ՊԵԿ նախկին աշխատակից Հայկ Մարտիրոսյանը մեծ սիրով ընդունել է առաջարկը եւ կվերադառնա համակարգ աշխատանքի: Այս մասին «Հայկակ...
Նիկոլ Փաշինյանը Twitter-ում ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի պատմական քվեարկությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր էջում ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի պատմական քվեարկությունը։ «Ողջունում եմ Միացյ...