Հայոց ցեղասպանությունը ԱՄՆ-ի կողմից ճանաչելու համար այսօր առավել քան ճիշտ պահն է. Ադամ Շիֆ
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի կարծիքով` Հայոց ցեղասպանությունը ԱՄՆ-ի կողմից ճանաչելու համար այսօր առավել քան ճիշտ պահն է, երբ Սիրիայում քրդերը տանջվում են թուրքական կրակոցներից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Շիֆը նման տեսակետ հայտնեց ԱՄՆ ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկմանը:
«Միշտ ճիշտ ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց դա հատկապես հենց այսօր է»,-ասաց Շիֆն ու հավելեց` երբ տեսնում են, թե Սիրիայի հյուսիսում քրդերն ինչպես են տանջվում թուրքական ռումբերից:
Նա շեշտեց` ցեղասպանության փաստը սարսափելի և անվիճելի է պատմաբանների համար: «Դա արձանագրվել է նաև Օսմանյան կայսրությունում ծառայող ամերիկացի դիվանագետների կողմից այն ժամանակ, նրանք ականատես են եղել Օսմանյան կայսրությունում հայ բնակչության ոչնչացմանը, այնպիսի հանցագործության, որն այդ ժամանակ անուն չուներ: Կասկած չկար, որ նրանք ականտես են եղել արդյունաբերական մասշտաբներով հանցագործության»,-ասաց նա ու հավելեց` միայն հետո Ռաֆայել Լեմկինը, որը Հոլոքոստը վերապրած է, ստեղծեց ցեղասպանություն եզրույթը` նկարագրելու համար այն վայրագրությունները, որոնք տեսել են հրեաները, նաև հայերը:
Շիֆը նշեց, որ հանդիպել է ցեղասպանությունից փրկված տղամարդկանց և կանանց, որոնց թիվը տարեցտարի պակասում է: Կոնգրեսականի կարծիքով` ցեղասպանությունը ժխտելը մյուս կողմից պղծություն է, դա նոր սպանության հնարավորություն է տալիս
Նմանատիպ հոդվածներ
Գնդակոծվել են Տավուշի սահմանամերձ գյուղերը․ ՊՆ
Հոկտեմբերի լույս 30-ի գիշերը ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի հենակետերից խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել...
Ռուսաստանի նախագահը խոստացել է և պահել խոստումը. Փաշինյան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է և պահել խոստումը։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Կոմերսանտին» տվա...
ՊԵԿ նախկին աշխատակիցը մեծ սիրով ընդունել է աշխատանքի վերադառնալու առաջարկը
ՊԵԿ նախկին աշխատակից Հայկ Մարտիրոսյանը մեծ սիրով ընդունել է առաջարկը եւ կվերադառնա համակարգ աշխատանքի: Այս մասին «Հայկակ...
Նիկոլ Փաշինյանը Twitter-ում ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի պատմական քվեարկությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր էջում ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի պատմական քվեարկությունը։ «Ողջունում եմ Միացյ...