Քաղաքականություն

Արա Բաբլոյանի ու Արսեն Բաբայանի գործում հանցավոր արարք չկա. Պետրոսյան

WRed
Արա Բաբլոյանի ու Արսեն Բաբայանի գործում հանցավոր արարք չկա. Պետրոսյան

Եթե Արա Բաբլոյանի ու Արսեն Բաբայանի գործում հանցավոր արարք չկա, ապա պետական մարմինները չպետք է պահի թելադրանքին տրվեն: Հետագայում նրանք են պատասխան տալու:

 

 Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին և ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքին:

 

«Իրավական կողմով գործին չեմ տիրապետում, բայց համարյա վստահ կարող եմ ասել, որ այս ամենը չէր լինի, եթե չլիներ ՍԴ-ի թնջուկը: Եթե դա չլիներ, դժվար թե Արա Բաբլոյանն ու Արսեն Բաբայանը մեղադրյալներ համարվեին, և դատավարություն ընթանար: Ես հակված եմ կարծել, որ այս ամենն արվում է Հրայր Թովմասյանին խաղից հանելու նպատակով: Բոլորն էլ գիտեն, որ ոչ Արսեն Բաբայանն է հանցագործ, ոչ էլ առավել ևս Արա Բաբլոյանը»,- ասաց պատգամավորը:

 

Պետրոսյանի գնահատմամբ՝ հետագայում նրանց անմեղությունն ապացուցելու ռիսկ կա, ուստի պետական մարմիններին խորհուրդ տվեց՝ չտրվել պահի թելադրանքին: «Եթե իսկապես հանցավոր արարք կա, թող հետամուտ լինեն արարքի բացահայտմանը, սակայն եթե չկա, պետք է ձեռնպահ մնալ ավելորդ որոշումներից: Հետագայում նրանք են պատասխան տալու՝ եթե ոչ այս իշխանության, ապա հաջորդ իշխանության ժամանակ»,- նկատեց Պետրոսյանը:

 

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը` իշխանությունը յուրացնելու կասկածանքով: Դատավարական կարգավիճակի փոփոխության արդյունքում Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրվեց:

 

Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք:

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250