Երևանի խաղահրապարակները պատվում են ռետինե գորգերով
Անվտանգ խաղահրապարակներ` փոքրիկների համար. Երևանի քաղաքապետարանի ծրագրով քաղաքի բակերում խաղահրապարակները պատվում են ռետինե գորգերով: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից:
«2800քմ ծավալ ենք դրել մրցույթի 12 վարչական շրջաններում: Յուրաքանչյուր շրջանում 2-3 բակ է նախատեսած»,- նշում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը:
Աշխարհում ընդունված այս մոտեցումը, առայժմ փորձնական ծրագրով կիրառվում է նաև Երևանում: Ավազի կամ ասֆալտի փոխարեն երևանյան խաղահրապարակներում արդեն տեղադրվել են ռետինե փափուկ հատակներ: «Անվտանգ, կայուն նյութ է, փափուկ և երեխաների համար բնապահպանապես մաքուր»,- ասում է Գրիգոր Հարությունյանը:
Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի խոսքով՝ 2020թ. ծրագրի ծավալը կմեծանա. «Հաջորդ տարվա համար արդեն բյուջեն նախատեսել ենք կրկնակի՝ 100 մլն դրամի չափով ենք իրականացնելու: Հավաստագրում գրված է, որ այս հատակների երաշխիքը 7-10 տարի է»:
Փորձնական ծրագրում այս տարի ընդհանուր առմամբ ներառված է 23 բակային տարածք: Բարեկարգման ծրագրերին զուգահեռ՝ երևանյան բակերը նաև ամենօրյա խնամքի կարիք ունեն: Յուրաքանչյուր տարի համայնքային բյուջեն այդ նպատակով միջոցներ է հատկացնում վարչական շրջաններին:
Կից տեղադրում ենք տեսանյութի հղումը.
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի հրահանգով աշխատանքից ազատված մաքսային աշխատողը նորից ծառայության կանցնի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով իր տված հրահանգներից մեկի մասին: «Սիր...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վրաստանում տուգանում են Հայաստանի տաքսու վարորդներին. տուգանքը կազմում է 30.000 ՀՀ դրամ
auroranews.am-ի լրատվական բաժին զանագահարել է Վրաստանից ժամեր առաջ վերադարձած վարորդը, ով ներկայացրեց իրավիճակն որում հա...
Երևանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուի
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուների: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույց...
Արա Բաբլոյանը չի բացառում, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխան իրենց կենտրոնում վարակված լինի
Արաբկիր բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը չի բացառում, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխան իրենց կենտրոնում վարակված լինի:&n...