Սեդրակ Առուստամյանը կմնա ազատության մեջ
«Սթոնս» ՍՊ ընկերության սեփականատեր Սեդրակ Առուստամյանը կմնա ազատության մեջ: Լրագրողների հետ զրույցում Առուստամյանն ասաց, որ արդարացի որոշում է դատարանը կայացրել:
NEWS.am-ի լրագրողը հայտնում է, որ Առուստամյանը դատարան ներկայացավ ձեռնափայտով։
Նշենք, որ Առուստամյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Նշենք, որ մեկ ամիս առաջ Սեդրակ Առուստամյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց էր կիրառվել գրավը՝ 20 մլն դրամ։ Սեդրակ Առուստամյանին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-189-րդ հոդվածի 3-րդ, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասերով: Նույն գործով անցնում են նաեւ երկու այլ անձիք՝ Գուրգեն Սարգսյանն ու Սուրեն Ավագյանը, որոնք մեղադրվում են քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-189-րդ հոդվածի 3-րդ և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասերով (փողերի լվացում, խոշոր չափով հարկերից խուսափել, կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվել):
Ըստ Քննչական կոմտեի տարածած հաղորդագրության՝ 2016թ. հունիսի 10-ից օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում «Սթոնս» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր Սեդրակ Առուստամյանը ընկերության աշխատանքներն իր հետ համակարգող Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի հետ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «Սինոհիդրո քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների դրդմամբ, հանցավոր համաձայնություն է ձեռք բերել՝ «Սինոհիդրո քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղին առանց ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ դուրս գրելու միջոցով ընկերությունից ապօրինի ֆինանսական միջոցներ դուրս բերելու, դրանց հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով դրանք իրենց փոխկապակցված այլ ընկերությունների փոխանցելու և գումարները այլ ծախսերի պատրվակով կամ որպես շահաբաժնի անվան տակ կանխիկացնելու և օրինական շրջանառություն մտցնելու, այդ կերպ նաև «Սինոհիդրո քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելուն օժանդակելու վերաբերյալ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրվեց
Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին այսօր՝ հոկտոմբերի 28-ին, մեղադրանք առաջադրվեց։Նրա խափանման միջոց է ընտրվել...
Ռուսաստանի նախագահը խոստացել է և պահել խոստումը. Փաշինյան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է և պահել խոստումը։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Կոմերսանտին» տվա...
Արա Բաբլոյանն այս պահին ՀՔԾ-ում է. որոշվում է նրան մեղադրանք առաջադրելու հարցը
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն այս պահին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում է:&n...
Հոկտեմբերի 27-ի, ժամը 17:00-ի ողբերգությունից 20 տարի անց
1999 թ. հոկտեմբերի 27-ի ժամը 17:00-ի նիստն ավարտին էր մոտենում: Կառավարության հետ ավանդական հարցուպատասխանի ժամն էր, երբ...