Պետական բյուջեից ԱԻՆ-ին կհատկացվի ավելի քան 2 մլրդ դրամ գումար
Հայաստանի Հանրապետության 2020-ի պետական բյուջեից արտակարգ իրավիճակների նախարարությանը կհատկացվի ավելի քան 2 մլրդ դրամով ավելի գումար: Փրկարար ծառայողների աշխատավարձերի հավելավճարները կավելանան:
Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումներին հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Արա Նազարյանը:
«2020-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը պետբյուջեից նախատեսվել է հատկացնել 15 մլրդ 184 մլն դրամ, որը 2019-ի համեմատ ավելի է 2 մլրդ 215 մլն դրամով կամ 17.2 տոկոսով: Հիմնականում դա պայմանավորված է ԱԻՆ փրկարար ծառայողների աշխատավարձերի հավելավճարների, պարգևավճարների, դրամական խրախուսանքների ավելացմամբ»,-ասաց Նազարյանը:
Նախարարության համակարգին 2020-ի բյուջետային հատկացումների 11 մլրդ 85 մլն 400 դրամը կամ շուրջ 73 տոկոսը կազմել է աշխատավարձը, իսկ 2 մլրդ 203 մլն դրամը կամ 14.5 տոկոսը աշխատակազմի և փրկարար ծառայողների աշխատակիցների պարգևատրման, դրամական խրախուսումների և հատուկ վճարների ֆոնդն է: Իսկ մնացած 1 մլրդ 895 մլն դրամը կազմում են համակարգի ստորաբաժանումների և հիմնարկների պահպանման մնացած ծախսերը` ներառյալ համակարգում գործող ՊՈԱԿ-ների գծով ավելացված արժեքի հարկը: ՊՈԱԿ-ների 2020-ի բյուջեն 2019-ի համեմատ մնացել է նույնը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի հրահանգով աշխատանքից ազատված մաքսային աշխատողը նորից ծառայության կանցնի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով իր տված հրահանգներից մեկի մասին: «Սիր...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վրաստանում տուգանում են Հայաստանի տաքսու վարորդներին. տուգանքը կազմում է 30.000 ՀՀ դրամ
auroranews.am-ի լրատվական բաժին զանագահարել է Վրաստանից ժամեր առաջ վերադարձած վարորդը, ով ներկայացրեց իրավիճակն որում հա...
Երևանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուի
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուների: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույց...
Արա Բաբլոյանը չի բացառում, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխան իրենց կենտրոնում վարակված լինի
Արաբկիր բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը չի բացառում, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխան իրենց կենտրոնում վարակված լինի:&n...