Մնացականյանի պատասխանն իմ մասին հարցին անընդունելի սխալ էր. Սանասարյան
Պետական վերահսկողության ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ BBC-ին տված հարցազրույցին, որի շրջանակներում նախարարն անդրադարձել էր նաև Դավիթ Սանասարյանի մասին հարցին։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Ի պատասխան Զոհրաբ Մնացականյանի BBC #HardTalk-ի ինձ վերաբերող հատվածին
Հաշվի առնելով, որ նախարար Մնացականյանը դեռևս իմ գործընկերն է՝ չեմ ցանկանում անդրադառնալ ողջ հարցազրույցին, որում ինձ համար անընդունելի շեշտադրումներ կային, և որոնց մասին հուսով եմ հանդիպման ժամանակ կխոսեմ, բայց, քանի որ ազգանունս հնչել է, չեմ կարող չանդրադառնալ ինձ վերաբերվող հատվածին։
Լրագրող Սակուրի հարցին առ այն, որ պարոն Սանասարյանին, ով վարչապետի մտերիմներից է և նշանակվել է պետական վերահսկողական ծառայության պետ, այժմ առաջադրվել են մեղադրանքներ, երբ ժողովուրդն ականատես է լինում նման զարգացման, ինչպե՞ս կարող է վստահություն ունենալ։
Նախարար Մնացականյանը պատասխանեց՝
- Բայց ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱՐՁԱԳԱՆՔԵՑ։
Նախարարի պատասխանը անընդունելի սխալ էր, որից ողջամիտ մարդիկ հասկանում են, որ ընդունեց փաստը, որ ես կոռուպցիոներ եմ։ Ցանկանում եմ հուշել, որ հաջորդ անգամ այս սխալը չկրկնի և իր դիվանագիտական գործընկերներին կամ լրագրողներին պատասխանի շատ պարզ. գործը դատարանում է և Սանասարյանի մեղավորությունն ապացուցված չէ։
Հ.Գ. իհարկե քննադատել կարող են բոլորը, և օբյեկտիվ շատ քննադատություններ լսեցի և կարդացի, բայց նախորդ ռեժիմի ներկայացուցիները խոսելու տեղ չունեն, նրանք՝ իրենց առաջնորդների գլխավորությամբ, ՀՀ վարկանիշը հավասարեցրել են զրոյի»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրվեց
Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին այսօր՝ հոկտոմբերի 28-ին, մեղադրանք առաջադրվեց։Նրա խափանման միջոց է ընտրվել...
Ռուսաստանի նախագահը խոստացել է և պահել խոստումը. Փաշինյան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է և պահել խոստումը։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Կոմերսանտին» տվա...
Արա Բաբլոյանն այս պահին ՀՔԾ-ում է. որոշվում է նրան մեղադրանք առաջադրելու հարցը
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն այս պահին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում է:&n...
Հոկտեմբերի 27-ի, ժամը 17:00-ի ողբերգությունից 20 տարի անց
1999 թ. հոկտեմբերի 27-ի ժամը 17:00-ի նիստն ավարտին էր մոտենում: Կառավարության հետ ավանդական հարցուպատասխանի ժամն էր, երբ...