Երևանում դանակահարել են 30 ամյա երիտասարդի
Sputnik Armenia-ի տեղեկություններով երեկ Շենգավիթ բժշկական կենտրոնում որովայնային վնասվածքով հոսպիտալացվել է մոտ 30 տարեկան մի երիտասարդ։
Երիտասարդը դանակահարված է եղել։ Բժիշկները նրան վիրահատել են. նրանց հաջողվել է փրկել երիտասարդի կյանքը։
Հոսպիտալացվելուց հետո բուժհաստատություն են այցելել Ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողներ, որոնց չի հաջողվել զրուցել երիտասարդի հետ, քանի որ նա ի վիճակի չի եղել իր հետ կատարվածի վերաբերյալ որևէ բան ասել։
Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ նա հիվանդանոց է տեղափոխվել Շենգավիթ վարչական շրջանից, ուստի, ենթադրվում է, որ դանակահարությունը տեղի է ունեցել Շենգավիթում։
Այս, ինչպես նաև դեպքին առնչվող մյուս հանգամանքները իրավապահները պարզում են։
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դեպք. դատավորն ատրճանակը ձեռքին սպառնացել է, որ «սաղին կսպանի»
Երեկ՝ հոկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Ժամը 16...
Բացահայտվել են պաշտոնատար անձի կողմից դիրքը չարաշահելու և կաշառք տալու դեպքեր. ԱԱԾ
Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված և կոռուպցիայի հակազդմանն...
ՀՐԱՏԱՊ. Փրկարար է մահացել` Վանաձորի հարակից սարերում բռնկված հրդեհի հետևանքով
Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հարակից սարերում բռնկված հրդեհաշիջման ժամանակ ողբերգական դեպք է տեղի ունեցել: Հրդեհաշիջմ...
Խոշոր վթար Վրաստանում․ տուժել է ՀՀ 3 քաղաքացի․ ահազանգ
Խոշոր վթար է տեղի ունեցել Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին։ Aurora News զանգահարած քաղաքացին նշեց, որ վթարից տուժել է Հա...