Ճանապարհաշինության ոլորտում ստանդարտից և որակից ես ինքս գոհ չեմ. Փաշինյան
Մենք մեր երկրում ստանդարտները բարձրացնելու խնդիր ունեն: Այս մասին, այսօր ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր խոսքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, ճանապարհաշինության հետ կապված այն ստանդարտը, որ այսօր հաստատված է Հայաստանում, այդ ստանդարտից ու որակից ինքը գոհ չէ, չնայած նախկինի համեմատ ճանապարհաշինության որակի հսկայական փոփոխություն կա.
«Մենք պետք է ստանդարտները բարձրացնենք: Ընդհանրապես պետք է բարձրացնենք կառավարության, Ազգային ժողովի, ՏԻՄ-երի, իրավապահ համակարգի, քննչական մարմինների աշխատանքի որակի ստանդարտները»,-ընդգծեց Փաշինյանը:
«Թույլ տվեք ասել, որ ես հիմա Հայաստանի տնտեսության զարգացման եւ ապագայի վերաբերյալ որպես ՀՀ վարչապետ լավատես եմ եւ վստահ եմ առաքել քան երբեւէ: ՀՀ տնտեսությունը շատ լավ թափ է հավաքել եւ մեր բոլորի խնդիրն է, որ ոչ միայն այդ թափը չկոտրվի, այլ ընթացքը արագանա եւ հասնենք այնպիսի ցուցանիշների, որ Հայաստանում սոցիալ-տնտեսական փոփոխությունները ընթանան ավելի արագ, ավելի արդյունավետ եւ ՀՀ բոլոր քաղաքացիների համար լինեն ավելի տեսանելի»,-իր խոսքն ամփոփեց վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրվեց
Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին այսօր՝ հոկտոմբերի 28-ին, մեղադրանք առաջադրվեց։Նրա խափանման միջոց է ընտրվել...
Ռուսաստանի նախագահը խոստացել է և պահել խոստումը. Փաշինյան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է և պահել խոստումը։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Կոմերսանտին» տվա...
Արա Բաբլոյանն այս պահին ՀՔԾ-ում է. որոշվում է նրան մեղադրանք առաջադրելու հարցը
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն այս պահին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում է:&n...
Հոկտեմբերի 27-ի, ժամը 17:00-ի ողբերգությունից 20 տարի անց
1999 թ. հոկտեմբերի 27-ի ժամը 17:00-ի նիստն ավարտին էր մոտենում: Կառավարության հետ ավանդական հարցուպատասխանի ժամն էր, երբ...