Խոսում էին նաև, թե իբր Բաղրամյան 26-ում Վազգենը վիճել էր Քոչարյանի հետ և դուռը շրփացնելով դուրս է եկել. Ալեն Սիմոնյան
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառել է.
«1999 թվականն էր, ես ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող էի: Մեկ տարի առաջ Լևոն Տոր-Պետրոսյանը հրաժարական էր տվել, և դրան հաջորդած նախագահական ընտրություններին հավակնություն էր հայտնել Կարեն Դեմիրճյանը: Նա հայտնվեց Ռոբերտ Մավիսակալյանի եթերում և իր խոսքով, տեսքով, անմիջականությամբ հմայեց բոլորին: Վստահություն ներշնչող, բանիմաց, ուժեղ մի մարդ: Նախագահական ընտրությունները կեղծվեցին, Ռոբերտ Քոչարյանը հռչակվեց նախագահ: Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճանը միացան՝ ստեղծելով միասնություն դաշինքը:
Ասում էին, որ այդ դաշինքի ստեղծմամբ էր պայմանավորված կեղծված ընտրություններից հետո հետընտրական պրոցեսների բացակայությունը: Դաշինքը շռնդալից հաղթանակ տարավ ԱԺ ընտրություններին: Քոչարյանը հայտնվեց մեկուսացման մեջ: Բանը հասավ նրան, որ լրագրողը հարցնում է, թե արդյոք ինքն իրեն անգլիական թագուհի չի զգում: Վազգենը գնաց ԱՄՆ, վերադարձավ և հայտարարեց, որ Հայաստանին սպասում են նոր փոփոխություններ:
Հոկտեմբերի 27-ն էր Նաիրի Հունանյանն իր հանցակիցների հետ մտավ ԱԺ դահլիճ: Սերժ Սարգսյանը ԱԱԾ ղեկավար էր, բայց ասում էին, թե երկրում չէ: Խոսում էին նաև, թե իբր մի քանի օր առաջ Բաղրամյան 26-ում Վազգենը վիճել է Քոչարյանի հետ և դուռը շրփացնելով դուրս է եկել: Զարմանալի էր նաև, որ մարդը, ով հենց նոր նպատակային սպանել է ժողովրդի մեծ սերը վայելող Դեմիրճյանին կոչ էր անում ժողովրդին գալ իրեն սատարելու: Չնայած հենց նոր գնդակահարվել էին ԱԺ ղեկավարությունը, վարչապետը, պատգամաորները, նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանը գալիս է ԱԺ և բանակցում Նաիրիի հետ, ով քիչ անց հանձնվում է:
Սա են իմ՝ 19-ամյա ուսանողիս հիշողությունները, ով այդ օրը կանգնած էր ԱԺ շենքի դիմաց և փորձում էր հասկանալ՝ ինչ եղավ»:
Նմանատիպ հոդվածներ
Հոկտեմբերի 27-ի, ժամը 17:00-ի ողբերգությունից 20 տարի անց
1999 թ. հոկտեմբերի 27-ի ժամը 17:00-ի նիստն ավարտին էր մոտենում: Կառավարության հետ ավանդական հարցուպատասխանի ժամն էր, երբ...
ՀՐԱՏԱՊ. Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրվեց
Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին այսօր՝ հոկտոմբերի 28-ին, մեղադրանք առաջադրվեց։Նրա խափանման միջոց է ընտրվել...
Ռուսաստանի նախագահը խոստացել է և պահել խոստումը. Փաշինյան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է և պահել խոստումը։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Կոմերսանտին» տվա...
ՊԵԿ նախկին աշխատակիցը մեծ սիրով ընդունել է աշխատանքի վերադառնալու առաջարկը
ՊԵԿ նախկին աշխատակից Հայկ Մարտիրոսյանը մեծ սիրով ընդունել է առաջարկը եւ կվերադառնա համակարգ աշխատանքի: Այս մասին «Հայկակ...