«Գլուխը պատով է տվել, հազար ներողություն». Շարմազանովը՝ Հունանյանի վաղաժամ ազատման դիմումի մասին
«Հոկտեմբերի 27-ը ոճրագործություն էր պետության, հայ ժողովրդի, այն ժամանակվա իշխանության, ինչու չէ՝ նաև Հանրապետական կուսակցության դեմ»,-իր կարծիքն այսօր լրագրողներին հայտնեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Կուսակցությունը, ըստ Շարմազանովի, այդ օրը կորցրեց իր առաջնորդներին։
ՀՀԿ ներկայացուցիչն ասաց, որ իրավական գնահատականներ չի կարող տալ՝ դահիճները բանտում են, և եթե նոր հանգամանքներ ի հայտ գան, քննչական մարմինները պետք է պարզեն։ Ինչ վերաբերում է նրան, որ ահաբեկչության պարագլուխ Նաիրի Հունանյանը վաղաժամ ազատման դիմում է ներկայացրել, Շարմազանովը նշեց․
«Գլուխը պատով է տվել, հազար ներողություն»։
«Հոկտեմբերի 27-ը բոլորի ցավն է, բայց այն կրկնակի, բազմակի ուժգին է հարազատներ կորցրածների համար»,-այս խոսքերով այսօր Հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց այն հարցին, թե ինչպես է մեկնաբանում ահաբեկչության վերաբերյալ զոհերի հարազատների հայտարարությունները։
Շարմազանովն ասաց, որ եթե որևէ մեկին հայտնի է, որ Հանրապետականները կոծկել են իրենց իշխանության ժամանակ տրված որևէ ցուցմունք, թող այդ մասին հայտնեն իրավապահ մարմիններին։
«Ես ասում եմ՝ Հոկտեմբերի 27-ը ոճրագործություն էր նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության նկատմամբ, որովհետև Վազգեն Սարգսյանը մեր կուսակցության առաջնորդն էր։ Ու քաղաքական որոշ շրջանակներ, որոնք փորձում են Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ և ցույց տալ, որ իրենք ավելի մեծ ցավ են ապրել, այդպես չէ»,-ասաց Շարմազանովը։
Նմանատիպ հոդվածներ
Հոկտեմբերի 27-ի, ժամը 17:00-ի ողբերգությունից 20 տարի անց
1999 թ. հոկտեմբերի 27-ի ժամը 17:00-ի նիստն ավարտին էր մոտենում: Կառավարության հետ ավանդական հարցուպատասխանի ժամն էր, երբ...
ՀՐԱՏԱՊ. Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրվեց
Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին այսօր՝ հոկտոմբերի 28-ին, մեղադրանք առաջադրվեց։Նրա խափանման միջոց է ընտրվել...
Ռուսաստանի նախագահը խոստացել է և պահել խոստումը. Փաշինյան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է և պահել խոստումը։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Կոմերսանտին» տվա...
ՊԵԿ նախկին աշխատակիցը մեծ սիրով ընդունել է աշխատանքի վերադառնալու առաջարկը
ՊԵԿ նախկին աշխատակից Հայկ Մարտիրոսյանը մեծ սիրով ընդունել է առաջարկը եւ կվերադառնա համակարգ աշխատանքի: Այս մասին «Հայկակ...