Եթե թավշյա հեղափոխությունից հետո սա չբացահայտվի, անիմաստ է ամեն ինչ. Սասուն Միքայելյան
Եռաբլուրում լրագորղները զրուցել են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հետ:
«Հերիք է մեր սպարապետները գնդակահարվեն, մորթվեն, Մխիթարի օրոք էլ է էդպես եղել, տարբեր բաներ են եղել: Հատկապես եթե թավշյա հեղափոխությունից հետո սա չբացահայտվի, անիմաստ է ամեն ինչ»,-ասաց Միքայելյանը:
Հարցին, թե ինչու են այս շրջանում խոսում Նաիրի Հունանյանի ազատ արձակման մասին, Միքայելյանը պատասխանեց.
«Ես դա չեմ կարող ասել, Արման Բաբաջանյանին հարցրեք»:
«Նաիրի Հունանյանը վաղաժամկետ ազատ արձակման դիմում է գրել, ինչպե՞ս եք նայում այս հարցին»,-Եռաբլուրում լրագրողներն այս հարցը տվեցին Սասուն Միքայելյանին:
«Նաիրի Հունանյանը դուրս գա, ի՞նչ անի: Նման կարգի, դարի համար մեկ ոճրագործություն կատարողը ժողովրդի մեջ դուրս գա, ի՞նչ անի»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք պետք է անդրադառնալ գործի վերաբացմանը, երբ դատական համակարգն առողջանա, Միքայելյանը պատասխանեց.
«Եթե սպասենք, դատական համակարգը չի առողջանա: Բայց լուրջ դատավորները պետք է բացահայտեն այդ գործը»:
Նմանատիպ հոդվածներ
Հոկտեմբերի 27-ի, ժամը 17:00-ի ողբերգությունից 20 տարի անց
1999 թ. հոկտեմբերի 27-ի ժամը 17:00-ի նիստն ավարտին էր մոտենում: Կառավարության հետ ավանդական հարցուպատասխանի ժամն էր, երբ...
ՀՐԱՏԱՊ. Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրվեց
Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին այսօր՝ հոկտոմբերի 28-ին, մեղադրանք առաջադրվեց։Նրա խափանման միջոց է ընտրվել...
Ռուսաստանի նախագահը խոստացել է և պահել խոստումը. Փաշինյան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է և պահել խոստումը։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Կոմերսանտին» տվա...
Արա Բաբլոյանն այս պահին ՀՔԾ-ում է. որոշվում է նրան մեղադրանք առաջադրելու հարցը
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն այս պահին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում է:&n...