«Ժողովուրդ». Գագիկ Հարությունյանի և քննիչների զրույցից մանրամասներ են հայտնի դարձել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի ու Աժ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ հարուցված քրգործով հոկտեմբերի 24-ին ՀՔԾ-ում վկայի կարգավիճակով հարցաքննվել է նաեւ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը: Օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել Գ. Հարությունյանի եւ ՀՔԾ քննիչների զրույցից: Քննիչները հետաքրքրվել են, թե երբ է ՍԴ-ից իր հրաժարականի դիմումը ուղարկվել ԱԺ:
Ըստ մեր լուրերի` Գ. Հարությունյանն ասել է, թե հրաժարականի դիմումը գրել է մարտի 1-ին, բայց իրեն հայտնել են, որ այն ԱԺ է հանձնվել մարտի 2-ին: ՀՔԾ քննիչը Գ. Հարությունյանին ներկայացրել է Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրելու` իշխանության յուրացման բոլոր հանգամանքները, բայց Գ. Հարությունյանը, հղում անելով մի շարք օրենքների, բավականին երկար` մի քանի էջ պարզաբանում է ներկայացրել` հիմնավորելով, թե Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնի յուրացում չէր կարող լինել, ամեն ինչ կատարվել է օրենքով:
ՀՔԾ քննիչները, մեր տեղեկություններով, նրա ցուցմունքը դասախոսություն են որակել։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի հրահանգով աշխատանքից ազատված մաքսային աշխատողը նորից ծառայության կանցնի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով իր տված հրահանգներից մեկի մասին: «Սիր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ Կոմիտասի պողոտայում
Հրդեհ Կոմիտասի պողոտայում։ Մանրամասները՝ տեսանյութում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վրաստանում տուգանում են Հայաստանի տաքսու վարորդներին. տուգանքը կազմում է 30.000 ՀՀ դրամ
auroranews.am-ի լրատվական բաժին զանագահարել է Վրաստանից ժամեր առաջ վերադարձած վարորդը, ով ներկայացրեց իրավիճակն որում հա...
Երևանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուի
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուների: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույց...