Սպանված 30–ամյա կինը հղի է եղել. նոր մանրամասներ աղմկահարույց դեպքից
Արարատի մարզում այդ տարվա մայիսին դաժանաբար սպանված 30–ամյա կինը գտնվել է 25-26 շաբաթական հղիության մեջ։
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Հակոբ Օ–ն 2019 թվականի մայիսի 8-ի գիշերը սպանել է հղի վիճակում գտնվող 30–ամյա կնոջը, ում հետ 5 տարի մտերիմ հարաբերությունների մեջ է եղել։
Ըստ մեղադրանքի՝ Մասիս քաղաքի գերեզմանատան հետնամասում գտնվող դաշտամիջյան հատվածում, տղամարդը վիճաբանել է կնոջ հետ' ազնիվ չլինելու, այլ անձանց, այդ թվում' իր ընկերների հետ ինտիմ հարաբերություններ ունենալու հարցերի շուրջ, որից հետո, հաստատապես տեղյակ լինելով, որ կինը գտնվում է հղի վիճակում, վերջինիս հարկադրաբար իջեցրել է ավտոմեքենայից և շուրջ 1 ժամ, դիտավորությամբ ձեռքերով ու ոտքերով, իսկ այնուհետև նաև ռետինե խողովակով, փայտյա մահակով և ավտոմեքենայի անիվների համար նախատեսված բանալիով հարվածներ է հասցրել կնոջ տարբեր հատվախներին, նրան պատճառել կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, այսինքն դիտավորությամբ սպանել է նրան։
Երիտաարդին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104–րդ հոդվածի 2–րդ մասի 4–րդ կետի (ակնհայտ հղի կնոջ սպանությունը) հատկանիշներով, և նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ի դեպ՝ Հակոբ Օ–ն նախկինում դատապարտված է եղել։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Փրկարար է մահացել` Վանաձորի հարակից սարերում բռնկված հրդեհի հետևանքով
Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հարակից սարերում բռնկված հրդեհաշիջման ժամանակ ողբերգական դեպք է տեղի ունեցել: Հրդեհաշիջմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...
Խոշոր վթար Վրաստանում․ տուժել է ՀՀ 3 քաղաքացի․ ահազանգ
Խոշոր վթար է տեղի ունեցել Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին։ Aurora News զանգահարած քաղաքացին նշեց, որ վթարից տուժել է Հա...
ՊԵԿ փոխնախագահի եղբայրը 64-ամյա կնոջ սպանության կասկածյալն է․ SHAMSHYAN.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության...