Քաղծառայողները Մարուքյանին հայտնել են, որ իրենք պարգևավճար չեն ստանում
ԱԺ ճեպազրույցների ժամին ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ նախարարների և փոխնախարարների աշխատավարձերի գաղտնի ձևով կրկնակի բարձրացումը «Հետքի» հրապարակումից անմիջապես հետո իրենք դատապարտել են։ Նա նշեց, որ այդ ամբողջ գումարը պարգևավճարների ֆոնդի 30 տոկոսը չի կարող գերազանցել, մինչդեռ իրենք 100%-ով են բարձրացրել աշխատավարձերը։
Էդմոն Մարուքյանը նշեց, որ հարցից հետո վարչապետին է մոտեցել, որը նշել է, որ իրենք առաջնորդվել են «Բյուջեի մասին» օրենքով, ապա միասին Ատոմ Ջանջուղազյանին են մոտեցել, ում ներկայացվել է, որ իրենք պետք է առաջնորդվեին «Պաշտոնատար անձանց վարձատրության մասին» օրենքով, որը տվյալ ոլորտը կարգավորող օրենքն է։
Ջանջուղազյանն ասել է, որ ինքն իրավաբան չէ, և մեկնաբանման հարց է, բայց իրենք «Բյուջեի մասին» օրենքով են առաջնորդվել։
«Բայց դա մի կողմ դնեմ, այստեղ հարց է առաջանում, եթե ունես պարգևավճարի 30 % ֆոնդ, որից կարողանում ես որոշակի սուբյեկտների 100 տոկոս գումար տալ, դա նշանակում է, որ որոշ այլ սուբյեկտների դու չես տալիս ոչինչ։ Հետևաբար պետք է հասկանալ, թե ովքեր են այդ սուբյեկտները, որ ընդհանրապես պարգևավճար չեն ստացել»,-ասաց Մարուքյանը։
Ըստ պատգամավորի՝ ինքն իր ֆեյսբուքյան էջում ստացել է մի քանի նամակ քաղծառայողներից, որոնք ցանկացել են անանուն մնալ և պնդել են, որ իրենք ընդհանրապես չեն ստանում պարգևավճար, քանի որ ղեկավարն ամսվա վերջում նրանց անունը հանում է։
«Հիմա երկու բան կա, որ այդ ղեկավարը պնդում է, այն, որ ինքը վատ աշխատող է, և ինքը լավերին է տալիս, բայց այս մարդն էլ պնդում է, որ նա տալիս է իր մտերիմներին։ Հիմա այս շահարկումը, որ չլինի, մենք ասել ենք՝ 30% ֆոնդ ունենք, այդքան էլ բարձրացնենք բոլորի աշխատավարձը և պրծնենք այս խոսակցությունից»,-ասաց նա։
Մարուքյանը նշեց, որ իրենց ասածն այն էր, որ իրենք աշխատավարձերը բարձրացրել են՝ շրջանցելով խորհրդարանը, և «սանդղակը դուբլել են»։ «12 է նախարարի գործակիցը, դարձել է 24՝ առանց ԱԺ-ի թույլտվության ու բարձրացնելու։ Ակնհայտ է, որ ոչ պոպուլյար բան է եղել, դրա համար չեն բերել ԱԺ։ Մենք հասկանում ենք, որ պետք է պաշտոնատար անձինք բարձր աշխատավարձ ստանան, որ հազար ու մի ծախս կա, ներկայացուցչական և այլն, բայց չպետք է անել գաղտնի, այստեղ է հարցը»,-ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, այս մասին նա գրել է իր ֆեյս...
Գագիկ Հարությունյանն ու Արա Բաբլոյանը հրավիրվել են ՀՔԾ
Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն ու ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն այս պահին ՀՔԾ-ում են։ Այս...
Դավիթ Անանյանը՝ Լիլիթ Հովհաննիսյանի հնարավոր կալանավորման մասին
Քանի որ քրեական գործ կա հարուցված, բնականաբար չեմ կարող՝ ո՛չ հերքել, ո՛չ պնդել ընդհանրապես թե ում մասին է խոսքը։ Դուք տվ...
Հոկտեմբերի 27-ի, ժամը 17:00-ի ողբերգությունից 20 տարի անց
1999 թ. հոկտեմբերի 27-ի ժամը 17:00-ի նիստն ավարտին էր մոտենում: Կառավարության հետ ավանդական հարցուպատասխանի ժամն էր, երբ...