«Փաստ». Կա՛մ դատում ես, կա՛մ դատվում . Արսեն Բաբայանի գործով դատավորը ծանր կացության մեջ է
«Փաստ» թերթը գրում է.
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի, երեկ որոշում կայացրեց ոչ իրավաչափ ճանաչել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին ձերբակալելու որոշումը:
Սակայն, որքան էլ տարօրինակ է, նույն դատարանը միևնույն ժամանակ որոշեց բավարարել ՀՔԾ քննիչի միջնորդությունը և երկու ամսով կալանավորել Բաբայանին։ Հարցը քննվել էր նախօրեին, իսկ որոշումը հրապարակվեց երեկ:
Թերթի տեղեկություններով, դատավոր Ֆարխոյանը բավականին ծանր կացության մեջ է եղել, քանի որ կալանավորման հիմքերն, ըստ էության, բացակայել են: Թերթի աղբյուրների պնդմամբ, նա դիմել է ԲԴԽ, որպեսզի իմանա իր անելիքը: ԲԴԽ-ից՛ «կա՛մ դատում ես, կա՛մ դատվում ես»-ի հանգվույն՛ հստակ ասել են, որ «վարյանտ չունի», կալանքի որոշում պիտի կայացնի:
Արդյունքում ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ, բայց Բաբայանը կալանավորվել է:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ Կոմիտասի պողոտայում
Հրդեհ Կոմիտասի պողոտայում։ Մանրամասները՝ տեսանյութում
Փաշինյանի հրահանգով աշխատանքից ազատված մաքսային աշխատողը նորից ծառայության կանցնի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով իր տված հրահանգներից մեկի մասին: «Սիր...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վրաստանում տուգանում են Հայաստանի տաքսու վարորդներին. տուգանքը կազմում է 30.000 ՀՀ դրամ
auroranews.am-ի լրատվական բաժին զանագահարել է Վրաստանից ժամեր առաջ վերադարձած վարորդը, ով ներկայացրեց իրավիճակն որում հա...
Երևանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուի
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուների: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույց...