Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը «Gulf News»-ին
Հայաստանի կառավարությունը զգալի առաջընթաց է արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում, և երկիրը շատ ավելի լավ վիճակում է առևտրի և տնտեսական համագործակցության համար:
Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արաբական Միացյալ Էմիրությունների «Gulf News» թերթին տված հարցազրույցում:
«Մեր հեղափոխությունը ծնվեց ժողովրդավարական փոխակերպումների ակնկալիքով ձևավորված հանրային մեծ պահանջարկի արդյունքում: Դա բացառապես ներհայաստանյան երևույթ էր և աշխարհաքաղաքական հետևանքներ չունեցավ:
Այնուամենայնիվ, ես նկատի չունեմ, որ ժողովրդավարությունը որևէ ազդեցություն չի ունեցել մեր արտաքին քաղաքականության վրա. կասկած չկա, որ այն ամրապնդեց Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում և հարստացրեց մեր արտաքին քաղաքականությունը կարևոր արժեքներով, սկզբունքներով և շահերով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է ՀՀ վարչապետը:
Նրա խոսքերով՝ հեղափոխությունը կատարվել է հայ ժողովրդի կողմից՝ որպես կոռուպցիան, լիազորությունների չարաշահումը, տնտեսական և քաղաքական մենաշնորհները, ընտրակեղծիքներն ու քաղաքական մանիպուլյացիաները մերժելու իր կամքի դրսևորում: Ուստի, պաշտոնավարման առաջին իսկ օրվանից Հայաստանի նոր կառավարությունը ձեռնամուխ եղավ խորքային բարեփոխումների իրականացմանը` լուծելու այն խնդիրները, որոնք մեր ժողովրդին փողոց էին դուրս բերել և զանգվածային բողոքներ հարուցել Հայաստանում:
Արդյունքում, այսօր Հայաստանը գտնվում է շատ ավելի լավ վիճակում առևտրի և տնտեսական համագործակցության համար, քանի որ մեր կառավարությունն զգալի առաջընթաց է արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպես նաև օրենքի գերակայության ամրապնդման, բիզնեսի և օտարերկրյա ներդրումների ներգրավման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու առումով:
«Վստահ եմ, որ հեղափոխության ձևավորած բարեփոխումների օրակարգը նոր հեռանկարներ և հնարավորություններ կընձեռի մեր գործընկերների, այդ թվում՝ մեր տարածաշրջանի երկրների հետ համագործակցության համար»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, այս մասին նա գրել է իր ֆեյս...
Գագիկ Հարությունյանն ու Արա Բաբլոյանը հրավիրվել են ՀՔԾ
Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն ու ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն այս պահին ՀՔԾ-ում են։ Այս...
Հոկտեմբերի 27-ի, ժամը 17:00-ի ողբերգությունից 20 տարի անց
1999 թ. հոկտեմբերի 27-ի ժամը 17:00-ի նիստն ավարտին էր մոտենում: Կառավարության հետ ավանդական հարցուպատասխանի ժամն էր, երբ...
Արսեն Բաբայանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, քիչ առաջ որոշեց կալանավորել ՀՀ Ազ...