Կասկածելի տոպրակը գտել են օդանավակայանի 2-րդ հարկի նստարանին
«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է կասկածելի տոպրակ՝ մեջը պայթուցիկի նմանվող իրով, այս մասին հայտնում են օդանավակայանի լրատվական ծառայությունից.
«Երեկ երեկոյան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մաքրուհիներից կողմից օդանավակայանի 2-րդ հարկի դրսի նստարանին նկատվել է կասկածելի տոպրակ՝ մեջը պայթուցիկի նմանվող իրով:
Հայտնաբերված իրի մասին տեղեկացվել է ոստիկանությանը:Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ժամանակավոր փակվել է օդանավակայանի վերևի հարկ տանող ավտոճանապարհը: Օդանավակայանի բոլոր ծառայություններն աշխատել են անխափան, որևէ խուճապ չի եղել, միջադեպի հետ կապված որևէ չվերթի կամ ուղևորի ուշացում չի գրանցվել:
Շնոհակալություն ենք հայտնում մեր աշխատակիցներին՝ աշխատանքում ուշադիր և զգոն լինելու համար:
Նշենք նաև, որ իրը պարզելու նպատակով օդանավակայան են ժամանել Ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ։ Տեղում է եղել նաև Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։Իրավապահները պարզում են իրը օդանավակայանի տարածքում թողած անձի կամ անձանց ինքնությունը և մնացած մանրամասները»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Փրկարար է մահացել` Վանաձորի հարակից սարերում բռնկված հրդեհի հետևանքով
Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հարակից սարերում բռնկված հրդեհաշիջման ժամանակ ողբերգական դեպք է տեղի ունեցել: Հրդեհաշիջմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...
Խոշոր վթար Վրաստանում․ տուժել է ՀՀ 3 քաղաքացի․ ահազանգ
Խոշոր վթար է տեղի ունեցել Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին։ Aurora News զանգահարած քաղաքացին նշեց, որ վթարից տուժել է Հա...
ՊԵԿ փոխնախագահի եղբայրը 64-ամյա կնոջ սպանության կասկածյալն է․ SHAMSHYAN.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության...