«Իրատես». Աշխատավարձերի բարձրացման խնդրով նախարարներն անձամբ են դիմել Փաշինյանին
«Իրատես» թերթը գրում է.
Նախարարների աշխատավարձերի բարձրացման մասին վարչապետի գաղտնի հանձնարարականը, որով գործադիրի ներկայացուցիչներն արդեն մի քանի ամիս 1,5 մլն դրամ աշխատավարձ են ստանում, մեծ աղմուկ է հանել: Բաց ու թափանցիկ քաղաքականություն որդեգրած կառավարությունը ՀՀ «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիներից, փաստորեն, թաքցրել է, թե ինչքան է բարձրացրել «ժողովրդի սրտի նախարարների» աշխատավարձը:
Թերթի տեղեկություններով՝ աշխատավարձերի բարձրացման խնդրով նախարարներն անձամբ են դիմել Փաշինյանին, նա էլ ընդառաջել է։ «Կարծում եմ՝ նախարարների կողմից աշխատավարձերի բարձրացման պահանջ է եղել, որովհետեւ ոմանք հրաժարվել են մի քանի միլիոնանոց վարձատրությամբ աշխատավարձից ու համաձայնել են 650-700 հազար դրամ աշխատավարձով աշխատել: Այո, դա նույնպես մեծ թիվ է Հայաստանի պայմաններում, բայց պատկերացնու՞մ եք նրանց ծանրաբեռնվածությունն ու ոլորտի ընդգրկունությունը: Ամեն մեկը մի ինստիտուտ է ղեկավարում, ամենօրյա ռեժիմով բարդագույն որոշումներ ընդունում»,- ասաց թերթի զրուցակիցը:
Նա ընդգծեց նաև, որ նախարարներն այնքան լավ պետք է վարձատրվեն, որ հարակից այլ բաների, օրինակ, բիզնեսի, կարիերայի մասին չմտածեն: Շեշտեց՝ որպեսզի նախարարները 7-օրյա ու 24-ժամյա ռեժիմով ոլորտի ղեկավարմամբ զբաղվեն, պետությունը պետք է պատրաստ լինի հոգալու նրանց սոցիալական կարիքները. «Եթե նախարարը մտածի հիփոթեք մարելու մասին կամ սոցիալական այլ հարցեր ունենա, բնական է, ձգտելու է այլ բանով էլ զբաղվել:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, այս մասին նա գրել է իր ֆեյս...
Արսեն Բաբայանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, քիչ առաջ որոշեց կալանավորել ՀՀ Ազ...
Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կհղի՝ զենքի տենդերի ձախողման համար
Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կհղի՝ զենքի տենդերի ձախողման համար, որին մասնակցել է ռուսական ORSIS ընկերությունը։ Այս...
Գագիկ Հարությունյանն ու Արա Բաբլոյանը հրավիրվել են ՀՔԾ
Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն ու ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն այս պահին ՀՔԾ-ում են։ Այս...