«Հրապարակ». Արման Բաբաջանյանը կուսակցություն է ստեղծում
«Հրապարակ» թերթը գրում է.
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, թերթի տեղեկություններով, քաղաքական նոր ուժ ձևավորելու ճանապարհին է՝ գրասենյակ է փնտրում, մարդկանց հետ է հանդիպում: Ամենայն հավանականությամբ, մինչև տարեվերջ նա կհայտարարի կուսակցություն ստեղծելու մասին, որտեղ կտեսնենք նաև իշխանության ներկայացուցիչների։
Հնչում են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, «Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանի և այլ անուններ: Ռադիկալ ընդդիմություն ստեղծելու գաղափարը և կազմը Նիկոլ Փաշինյանինն են։ Այնպես, ինչպես ժամանակին Ռոբերտ Քոչարյանը ձևավորեց ԲՀԿ-ն։ Թերթի հետ զրույցում Վարազդատ Կարապետյանը նշեց, որ ինքը քաղաքական դերակատար չէ և, ըստ ամենայնի, երբևէ կուսակցական չի դառնա.
«Թեկուզև պատգամավորը պետք է քաղաքական դերակատար լինի, բայց ես չեմ գտնում, որ քաղաքական կերպար եմ ու երբևէ կդառնամ որևէ կուսակցության անդամ: Քանի որ կարծում եմ՝ քաղաքական ապագան կմերժի կուսակցությունների գոյությունը: Եվ մենք Հայաստանում նոր մշակույթի կերտման մասին պետք է մտածենք: Կա իրավունքի վրա հենված հանրություն, և կա պատասխանատվության վրա հենված պատասխանատվություն, և մենք պետք է գնանք ոչ թե անձնական իրավունքի, այլ պատասխանատվության ճանապարհով:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, այս մասին նա գրել է իր ֆեյս...
Արսեն Բաբայանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, քիչ առաջ որոշեց կալանավորել ՀՀ Ազ...
Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կհղի՝ զենքի տենդերի ձախողման համար
Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կհղի՝ զենքի տենդերի ձախողման համար, որին մասնակցել է ռուսական ORSIS ընկերությունը։ Այս...
Գագիկ Հարությունյանն ու Արա Բաբլոյանը հրավիրվել են ՀՔԾ
Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն ու ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն այս պահին ՀՔԾ-ում են։ Այս...