«Հրապարակ». Ապրիլյանի հանձնաժողովի աշխատանքներից դժգոհ են. զինվորական շրջանակներում դժգոհության նոր ալիք կարող է բարձրանալ
«Հրապարակ» թերթը գրում է.
Երեկ, ԱԺ նիստի ընթացքում, «Իմ քայլի» պատգամավորներին ասել են` արագ գնում ենք Սայաթ-Նովայի գրասենյակ՝ նիստի: Ոմանց հատուկ են զգուշացրել` անպայման ներկա լինել, քանի որ ֆրակցիայի նիստերին 88 պատգամավորից մոտ 30-40-ն են ներկա լինում սովորաբար: Նիստում քննարկվել է քննիչ հանձնաժողովների հարցը։ Լիլիթ Մակունցն Անդրանիկ Քոչարյանին հիշեցրել է, որ ապրիլյանի քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 6 ամսով, որից 4-ն անցել է, իրենք չգիտեն, թե մինչ այս ինչ աշխատանք է տարել ինքը:
Թերթին պատմեցին․ «Ապրիլյանի հանձնաժողովի աշխատանքներից դժգոհ են, ու «արդյունք» չապահովելու դեպքում հանրության և զինվորական շրջանակներում դժգոհության նոր ալիք կարող է բարձրանալ։ Մակունցն ասաց, որ, ճիշտ է՝ աշխատանքները գաղտնի են, բայց հանձնաժողովը որոշակի հաշվետվություն պետք է ներկայացնի, քանի որ ԱԺ իրավասության ներքո է գործում եւ ոչ թե պաշտպանության հանձնաժողովի։
Հերիքնազ Տիգրանյանն իր հերթին ասաց, որ գաղտնիությունը պետք է պահպանել, սակայն հնարավոր է իրենք եւս ինչ-որ բանով կարող են օգնել, խորհուրդ տալ։ Քոչարյանն ասաց, որ պետք է ԱԺ-ից եւս 6 ամիս ժամանակ խնդրեն` աշխատանքն ավարտելու համար։ Տպավորություն էր, որ Քոչարյան Անդրանիկին հասկացնում էին, որ ՕԳԳ-ն ցածր է, և ակնկալիքներ` ուժային կառույց ղեկավարելու, ինքը չպետք է ունենա, իսկ որ Անդոն նման ամբիցիաներ ունի, բոլորս գիտենք»:
Նիստում քննարկվել է նաեւ ջրօգտագործման հանձնաժողովի հարցը, արձանագրվել է, որ սա էլ է շատ պասիվ՝ ընդամենը 2 նիստ է արել: Լուրջ մտահոգված են եղել նաեւ Արա Բաբլոյանի հնչեցրած մտքից, որ եթե ինքը խախտում է թույլ տվել, դա Նիկոլին օգնելն է եղել, որ իշխանության գա։ «Իրավաբաններին հանձնարարվել է խնդիրն ուսումնասիրել, մեզ էլ բացատրեցին, որ եթե հարցնեն, ինչ ասենք, ինչպես պաշտպանենք Նիկոլին:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, այս մասին նա գրել է իր ֆեյս...
Արսեն Բաբայանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, քիչ առաջ որոշեց կալանավորել ՀՀ Ազ...
Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կհղի՝ զենքի տենդերի ձախողման համար
Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կհղի՝ զենքի տենդերի ձախողման համար, որին մասնակցել է ռուսական ORSIS ընկերությունը։ Այս...
Գագիկ Հարությունյանն ու Արա Բաբլոյանը հրավիրվել են ՀՔԾ
Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն ու ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն այս պահին ՀՔԾ-ում են։ Այս...