ԲՀԿ-ն աշխատավարձերի բարձրացման համար խնդիր չի տեսնում
ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման գործընթացում օրենքին, օրինականությանը համապատասխանության մասով խնդիր չի տեսնում, խնդիրը զգայուն թեմայով գործընթացի` հանրությունից գաղտնիությունն է: Խորհրդարանական ճեպազրույցում նման տեսակետ հայտնեցին խմբակցության պատգամավորները:
«Իրավական և օրենքով սահմանված կարգով ամեն ինչը տեղի է ունեցել օրինականության սահմաններում, վարչապետը դրան հղումներ արեց: Մենք ընդամենը խոսում ենք հասարակության համար դրա ոչ հասանելի լինելու մասին: Կարծում եմ, որ հեղափոխությունից հետո հասարակությունը վաստակել է իրավունքը` տեղեկանալու նման կարևոր որոշումների մասին: Սա ոչ ռազմական, ոչ անվտանգության հետ կապված խնդիր չէր, որ տեղի էր ունեցել հանրությունից գաղտնի»,-ասաց Իվետա Տոնոյանը:
Նրա կարծիքով` եթե մամուլում աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ հրապարակում չլիներ, ապա այդ գործընթացն այդպես էլ գաղտնի կմնար: Տոնոյանը նկատեց` միայն այդ հրապարակումից հետո նախարարները նշեցին, որ ամիսների շարունակ ստանում են 1.5 մլն դրամ:
Նույն խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը շեշտեց` բազմիցս ասվել է, որ բյուջետային աշխատողների աշխատավարձերը բավարար չեն: «Սակայն փիլիսոփայությունը հետևյալն է` եթե շատ նուրբ թեմա է, երբ ընթանում է գործընթաց, ապա պետք է լինի բացառապես բաց»,-եզրափակեց Աբովյանը:
Hetq.am-ը հրապարակել էր տեղեկություն, որ վարչապետը գաղտնի հանձնարարականով բարձրացրել է նախարարների, փոխնախարարների, մարզպետների աշխատավարձերը: Այս թեմային խորհրդարանում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա մասնավորապես նշել էր, որ գործընթացն իրականում գաղտնի չի եղել, Ազգային ժողովում 2019-ի բյուջետային քննարկումների ժամանակ այդ հարցը հրապարակայնորեն ներկայացել է, իրենք ներկայացրել են, որ պարգևատրումային ֆոնդի 30 տոկոսի չափով բոլոր մարմինների համար սահմանում են պարգևատրումների ֆոնդ: Բացի այդ վարչապետը նշել էր, որ այդ որոշման արդյունքում ոմանց աշխատավարձերը բարձրացել են, ոմանցը` իջել:
Նմանատիպ հոդվածներ
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, այս մասին նա գրել է իր ֆեյս...
Գագիկ Հարությունյանն ու Արա Բաբլոյանը հրավիրվել են ՀՔԾ
Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն ու ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն այս պահին ՀՔԾ-ում են։ Այս...
Դավիթ Անանյանը՝ Լիլիթ Հովհաննիսյանի հնարավոր կալանավորման մասին
Քանի որ քրեական գործ կա հարուցված, բնականաբար չեմ կարող՝ ո՛չ հերքել, ո՛չ պնդել ընդհանրապես թե ում մասին է խոսքը։ Դուք տվ...
Հոկտեմբերի 27-ի, ժամը 17:00-ի ողբերգությունից 20 տարի անց
1999 թ. հոկտեմբերի 27-ի ժամը 17:00-ի նիստն ավարտին էր մոտենում: Կառավարության հետ ավանդական հարցուպատասխանի ժամն էր, երբ...