Առաջարկ կա, որ Սիրիայից դուրս բերվող ԱՄՆ զորքն ուղարկվի Ախալքալաք
Heritage foundation հիմնադրամի վերլուծաբան Լյուք Քոֆին Twitter-ի իր էջում հանդես է եկել նախաձեռնությամբ՝ Սիրիայից դուրս բերվող ամերիկյան զորախումբը տեղակայել Վրաստանում, ավելի կոնկրետ Ախալքալաքի նախկին ռուսական ռազմաբազայում: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:
Նրա հայտարարությամբ՝ «Իսլամական պետության» վերականգնման դեպքում սա հնարավորություն կտա արագ արձագանքել:
«ԱՄՆ-ի զինված ուժերը, որ լքում են Սիրիան, կարող են ուղարկվել Վրաստան՝ դառնալով «հորիզոնից այն կողմ» ուժը, որը «Իսլամական պետության» վերականգնման դեպքում արագ հակահարված կտա: ԱՄՆ-ն կարող է օգտագործել Ախալքալաքի նախկին ռուսական ռազմաբազան, որը Ռաքքայից ընդամենը 740 կմ հեռավորության վրա է գտնվում: Այժմ Վրաստանն ավելի հուսալի է, քան Իրաքը»,- իր միկրոբլոգում գրել է Լյուք Քոֆին:
Հատկանշական է նաև, որ ամերիկյան հիմնադրամի փորձագետը բազմիցս հանդես եկել արագացված կերպով Վրաստանի ՆԱՏՕ-ում անդամագրվելու նախաձեռնություններով:
Նմանատիպ հոդվածներ
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, այս մասին նա գրել է իր ֆեյս...
Արսեն Բաբայանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, քիչ առաջ որոշեց կալանավորել ՀՀ Ազ...
Գագիկ Հարությունյանն ու Արա Բաբլոյանը հրավիրվել են ՀՔԾ
Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն ու ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն այս պահին ՀՔԾ-ում են։ Այս...
Դավիթ Անանյանը՝ Լիլիթ Հովհաննիսյանի հնարավոր կալանավորման մասին
Քանի որ քրեական գործ կա հարուցված, բնականաբար չեմ կարող՝ ո՛չ հերքել, ո՛չ պնդել ընդհանրապես թե ում մասին է խոսքը։ Դուք տվ...