«Փաստ». Արցախում ընդդիմությունը համախմբվում է
«Փաստ» թերթը գրում է.
Օրեր առաջ Արցախում իր ձևավորման և խորհրդարանական ընտրություններին ակտիվ մասնակցելու որոշման մասին հայտարարեց ապրիլյան պատերազմի հերոս հրամանատարներից Գրիգորի Սահակյանը։ Կուսակցությանն անվանումն է «Վստահություն»։
Նշենք, որ ժամանակին Սահակյանը որոշակի հարցերի շուրջ խնդիրներ է ունեցել և դուրս է եկել ԶՈՒ շարքերից, որտեղ ծառայել է 27 տարի՝ բանակի կազմավորումից ի վեր։ Այսօր արդեն Սահակյանն իր ուժերն է փորձում քաղաքական դաշտում, ի դեպ՝ նա ներկայումս Արցախի ընդդիմությանը համախմբելու լուրջ գործընթաց է սկսել։
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Ստեփանակերտում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների ժամանակ Սահակյանը հանպատրաստից, նաև բոլորի համար անակնալ մոտավորապես 5000 ձայն էր հավաքել՝ զբաղեցնելով 2-րդ տեղը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, այս մասին նա գրել է իր ֆեյս...
Արսեն Բաբայանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, քիչ առաջ որոշեց կալանավորել ՀՀ Ազ...
Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կհղի՝ զենքի տենդերի ձախողման համար
Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կհղի՝ զենքի տենդերի ձախողման համար, որին մասնակցել է ռուսական ORSIS ընկերությունը։ Այս...
Գագիկ Հարությունյանն ու Արա Բաբլոյանը հրավիրվել են ՀՔԾ
Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն ու ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն այս պահին ՀՔԾ-ում են։ Այս...