«Հրապարակ». ԲՀԿ-ն քաղաքավարի մերժել է իշխանականներին
«Հրապարակ» թերթը գրում է.
ԲՀԿ-ն քաղաքավարի մերժել է իշխանականներին և չի միանա ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ներկայացված վիճահարույց հայտարարությանը, որը հեղինակել էին մի խումբ պատգամավորներ՝ ի դեմս Մարիա Կարապետյանի։
ԲՀԿ-ականներն ասել են, թե այն ամենը, ինչ ընդգրկել են հայտարարության տեքստում, Սահմանադրությունն արդեն նախատեսում է։ Խոսքը սահմանադրորեն պաշտպանված իրավունքների հիշատակման մասին է։
Ուստի իրենք կսպասեն իշխանականների հաջորդ քայլին՝ նախագծի մշակմանը, միայն դրանից հետո կքննարկեն նախագծին միանալու հարցը կամ գուցե իրենք էլ որոշեն իրենց տարբերակը ներկայացնել։
Ուշագրավ է, որ «Իմ քայլում» էլ ստորագրելու մեծ եռանդ չի դրսևորվում՝ Մարիա Կարապետյանը մեր լրագրողին հայտնել է, որ 20 պատգամավոր է ստորագրել դրա տակ։ ԼՀԿ-ում էլ ասել են՝ տեքստը կուսումնասիրենք, կարծիք կհայտնենք, բայց դեռ լռում են:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, այս մասին նա գրել է իր ֆեյս...
Արսեն Բաբայանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, քիչ առաջ որոշեց կալանավորել ՀՀ Ազ...
Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կհղի՝ զենքի տենդերի ձախողման համար
Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կհղի՝ զենքի տենդերի ձախողման համար, որին մասնակցել է ռուսական ORSIS ընկերությունը։ Այս...
Գագիկ Հարությունյանն ու Արա Բաբլոյանը հրավիրվել են ՀՔԾ
Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն ու ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն այս պահին ՀՔԾ-ում են։ Այս...