Գյումրեցի տղամարդու գրպանից ոստիկանները հայտնաբերել են 5 կտոր սպիտակ դեղահաբ և փոշենման զանգված
Հոկտեմբերի 23-ին, ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները, ձեռք բերված տեղեկություններն իրացնելով, Գյումրիի Օզանյան փողոցից, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին Հանիսօղլյան փողոցի 54-ամյա մի բնակչի:
Անձնական խուզարկությամբ ոստիկանները նրա գրպանից հայտնաբերված տեմպալգին, ասպիրին և պարացետամոլ դեղահաբերից բացի, հայտնաբերեցին նաև պոլիէթիլենային տոպրակով տարբեր չափերի, 5 կտոր սպիտակ դեղահաբ և փոշենման զանգված:
Ըստ բերման ենթարկված տղամարդու հայտարարության` պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերվածը մեթադոն է, պահում է իր օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ Կոմիտասի պողոտայում
Հրդեհ Կոմիտասի պողոտայում։ Մանրամասները՝ տեսանյութում
Դբա լավը, ժողովուրդ ջան, դբա լավը. Նիկոլ Փաշինյանը` Վանաձորում (տեսանյութ)
Վանաձորում տեղի ունեցող փոփոխությունները նոր հնարավորություններ են բերելու վանաձորցիներին: Այս մասին այսօր` հոկտեմբերի 2...
Կրակի դեմ մինչև վերջ կռիվ տված հրշեջ-փրկարարի աճյունը զինվորական կարգով հանձնվեց հողին (տեսանյութ, լուսանկարներ)
Հոկտեմբերի 28-ին տեղի ունեցավ ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում զոհված հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանի հո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մահացած զինծառայողի մայրը ջրով բաժակը շպրտում է քննիչի վրա
Այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում նախատեսված էր շատ կարևոր քննարկում՝...