Դբա լավը, ժողովուրդ ջան, դբա լավը. Նիկոլ Փաշինյանը` Վանաձորում (տեսանյութ)

Վանաձորում տեղի ունեցող փոփոխությունները նոր հնարավորություններ են բերելու վանաձորցիներին: Այս մասին այսօր` հոկտեմբերի 26-ին, Վանաձորի օրվան նվիրված միջոցառմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գրում է news.am-ը: 

 

«Այսօր քաղաքում տեղի են ունենում փոփոխություները: Մենք տեսանք, որ վերականգնվում է  Կերպարվեստի թանգարանը, վերանորոգվում է Վանաձորի համար կարեւոր նշանակություն  ունեցող Արցախ պուրակը, այսօր տեղի կունենա այս հրաշալի շատրվանների բացումը, Վանաձոր բերող ճանապարհները վերանորոգվում ու վերականգնվում են: Ի՞նչ է սա փոխում մարդկանց կյանքում, սա փոխում է հետեւյալը, շատ դիպուկ է ասված Վանաձոր, հնարավորությունների քաղաք: Այս փոփոխությունները նոր հնարավորություններ են բերելու վանաձորցիներին»,- ասաց նա:

Նրա խոոսքով` քաղաքում տեղի ուենցող այս փոփոխությունները զբոսաշրջիկների է բերելու, ինչը հնարավորություն կտա ակտիվացնել փոքր եւ միջին բիզնեսը, մարդիկ իրենց արժանապատիվ աշխատանքով վաստակեն օրվա հացը:

 

«Ես այսօր տեսա, որ բազմաթիվ ուրիշ քաղաքներից եկել են Վանաձոր քաղաքի տոնը շնորհավորելու եւ սա շատ լավ ավանդույթի սկիզբ է: Մեզնից յուրաքանչյուրը սիրում է իր քաղաքը, թաղը, ծննդավայրը, բայց մեր քաղաքյին սիրո, տեղական սիրո սահմանները պիտի ընդլայնենք, որովհետեւ երեւանցին նույնքան պիտի սիրի Վանաձորը, վանաձորցին նույնքան պիտի սիրի Գյումրին, գյումրեցին նույնքան պիտի սիրի Կապանը, որովհետեւ մենք չունենք հայրենիք քուչա առ քուչա, փողոց առ փողոց կիսելու, մենք ունենք մեկ միասնական հայրենիք եւ Վանաձորը ոչ միայն ՀՀ եւ Արցախի հանրապետության, այլ յուրաքանչյուր քաղաքացու հայրենի քաղաքն է, յուրաքանչյուր հայի հայրենի քաղաքն է: Շնորհավորում եմ մեր սիրելի քաղաքի տարեդարձը եւ ամենակարեւորը դբա լավը, ժողովուրդ ջան, դբա լավը»,- ասաց նա:

Քաղաքականություն