Նաիրի Հունանյանը նախ պետք է հանդես գա ասելիքով․ Անդրանիկ Քոչարյան
«Նաիրի Հունանյանը, եթե հիմա այդպիսի ցանկություն ունի, եթե ունի ինֆորմացիա, որն էապես հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությանն իմանալու, թե վերջապես հոկտեմբերի 27-ին ի՞նչ է տեղի ունեցել, նախ պետք է հանդես գա ասելիքով»,- այս մասին այսօր Ազգային ժողովում անդրադառնալով Նաիրի Հունանյանի վաղաժամկետ ազատ արձակման դիմումին, ասաց պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ Նաիրի Հունանյանն ընդամենը ցանկություն է հայտնել 20 տարի հետո հայտնվել ազատության մեջ, սակայն կարծում է, որ այդպիսի հանցագործություն կատարած մարդը, որ 20 տարի զրկել է երկիրը զարգացման հեռանկարից, դրա իրավունքը չունի. «Նա հնարավորություն է տվել այլ ուժերի՝ մեր երկիրը մտցնել կոռուպցիոն այնպիսի համակարգի մեջ, որից հնարավոր եղավ ազատվել 20 տարի հետո միայն:
Այդ կոռուպցիոն համակարգն էր, որ պահում էր իշխանությունը: Այդ օլիգարխիկ կոռուպցիոն համակարգն էր, որը ընտրությունից ընտրություն սպասարկում էր իշխանության վերնաշերտին, և այսօր էլ այդ վերնաշերտը, տեսնում եք, ինչպիսի կատաղի պայքար է տանում հնարավոր բացահայտումներին խոչընդոտելու համար: Դա լինի մարտի 1, թե ապրիլյան քննության հանձնաժողով»։
Հիշեցնենք ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 27-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կրում է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով։
Նմանատիպ հոդվածներ
Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ․ մանրամասներ
Tert.am-ի տեղեկություններով այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարո...
Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով
Հոկտեմբերի 27-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կ...
Կարապետյանը պարզաբանում է հրապարակել պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման թեմայով
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը պարզաբանել է բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման թեման։...
Արսեն Բաբայանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, քիչ առաջ որոշեց կալանավորել ՀՀ Ազ...