Գործադուլ «Հարավկովկասյան երկաթուղիում»․ պատճառները
«Հարավկովկասյան երկաթուղի»-ն գործադուլ է հայտարարել: Aurora News-ի հետ զրույցում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը հաստատեց լուրը։
«Հոկտեմբերի 22-ին և 23-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները դուրս չեն եկել աշխատանքի՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում: Մեքենավարների և նրանց օգնականների նման գործողությունները հանդիսանում են աշխատանքային օրենսդրության խախտում և որակավորվում են որպես անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալ:. 8 ամիսների ընթացքում էլեկտրաքարշերի մեքենավարների միջին աշխատավարձը կազմել է 364 հազար ՀՀ դրամ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ երեկ սոցիալական ցանցի օգտատերերը գրառում էին արել այն մասին, որ «Հարավկովկասյան երկաթուղի»-ն գործադուլ է հայտարարել, չեղարկվել է Երևան-Թբիլիսի գնացքի մեկնումը, ինչի մասին ուղևորներն իմացել են կայարանում` մեկնումից 20 րոպե առաջ: Ուղևորները դժգոհել են նաև, որ կեցության վայր չունեցող ուղևորներին, բացի տոմսի գումարը հետ վերադարձնելուց, որևէ այլ փոխհատուցում չեն տրամադրում:
Նմանատիպ հոդվածներ
Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ․ մանրամասներ
Tert.am-ի տեղեկություններով այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարո...
Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով
Հոկտեմբերի 27-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կ...
Կարապետյանը պարզաբանում է հրապարակել պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման թեմայով
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը պարզաբանել է բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման թեման։...
Արսեն Բաբայանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, քիչ առաջ որոշեց կալանավորել ՀՀ Ազ...