Կան ավելի կարևոր խնդիրներ, քան ընտանեկան լուսանկարներ հրապարակելը. Շարմազանովը` Փաշինյանին
Հայաստանի առջեւ ծառացած ամենամեծ մարտահրավերն անվտանգությունն է, պանթուրքիզմն է եւ դժբախտաբար այս 1,5 տարում նոր իշխանությունը կամ չի գիտակցել, կամ չի ցանկացել գիտակցել, կամ անզոր է քայլեր կատարել, որ մեր պետության անվտանգությունն ամրացնի:
Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, այս 1,5 տարում Թուրքիան եւ Ադրբեջանը 3 անգամ համատեղ զորավարժություններ են կազմակերպել, շքերթներ են անցկացրել, խոսել են Հայաստանի վրա կոնկրետ ռազմական ագրեսիա իրականացնելու մասին. «Մեր քայլողների ղեկավարը խոսել է Ալիեւի կիրթ եւ նորմալ լինելու մասին, Արցախի հարցում ունեցել է եւ ունի իրար հակասող հայտարարությունների շարան, որն անկեղծորեն թուլացնում է մեր դիրքերը բանակցություններում»:
Շարմազանովը հիշեցրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել է, որ ռազմական բյուջեն իր վարչապետության օրոք պետք է շեշտակի ավելանա. «Ադրբջանի ռազմական բյուջեն 20 տոկոսով ավելանում է, իսկ մեր բյուջեն գրեթե չի ավելանում: Այստեղ մենք ունենք խոսքի եւ գործի անհամարժեքություն: Ես չեմ ուզում ասել՝ վարչապետը սուտ է խոսում, խաբում է, բայց մենք գործ ունենք մի մարդու գործունեության հետ, որը ամենակարեւոր հարցում հայտարարում է մի բան, իրականացնում է լրիվ այլ բան»,-ընդգծեց Շարմազանովը:
«Ադրբեջանի՝ 20 տոկոս ռազմական բյուջեի ավելացման պարագայում գինու շշով փարթիներ կազմակերպելը եւ ռեալիթի շոուի ռեժիմով ժողովրդին զվարճացնելը մեր պետության ղեկավարի պարտականությունների մեջ չի մտնում: Կան ավելի կարեւոր խնդիրներ մեր երկրում, քան ընտանեկան լուսանկարներ հրապարակելը»,-ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը:
Նմանատիպ հոդվածներ
Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ․ մանրամասներ
Tert.am-ի տեղեկություններով այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարո...
Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով
Հոկտեմբերի 27-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կ...
Կարապետյանը պարզաբանում է հրապարակել պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման թեմայով
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը պարզաբանել է բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման թեման։...
Վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է
Կառավարման համակարգի արդյունավետությանը նպաստող գործոններից մեկը արժանապատիվ վարձատրությունն է։ Բազմիցս է խոսվել պետական...