Լևոն Քոչարյանն ուղիղ կապ է տեսնում Հրայր Թովմասյանի և Ռոբերտ Քոչարյանի գործերի միջև
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանն ուղիղ կապ է տեսնում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ու իր հոր գործերի միջեւ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Լեւոն Քոչարյանը։
«Եկեք նայենք ժամակագրությունը, եւ ամեն ինչ ակնհայտ կդառնա։ Երբ սկսեց նրա եւ ՍԴ-ի հանդեպ այս ամեն ինչը։ ՍԴ դատարանի նկատմամբ ճնշումները սկսվեցին, երբ պարզ դարձավ, որ Դավիթ Գրիգորյանը մայիսի 20-ին որոշել է գործը կասեցնել եւ ուղարկել ՍԴ:
Սեպտեմբերի 4-ի որոշումն էլ երևի նրանց համար վերջնական կետն էր, երբ հասկացան, որ ՍԴ-ն չի ենթարկվում իրենց»,- ասաց Լեւոն Քոչարյանը։
Նա նշեց, երբ ԱԺ-ն Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծն ուղարկեց ՍԴ, եւ ՍԴ-ն վարույթ չընդունեց, դրանից հետո մեջտեղ բերվեց այդ մեղադրանքները. «Մարդիկ պարզ ու պրիմիտիվ են գործում: Ուղղակի ամոթ է: Ես համոզված եմ, որ ի վերջո բոլորը պատասխանատվության են ենթարկվելու այս ապօրինությունների համար»։
Նմանատիպ հոդվածներ
Հոկտեմբերի երեկոները հրաշալի են Երեւանում․ վարչապետ
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և գրել է.«Հոկտեմբերի երեկոները հրաշալի են Երեւան...
Վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է
Կառավարման համակարգի արդյունավետությանը նպաստող գործոններից մեկը արժանապատիվ վարձատրությունն է։ Բազմիցս է խոսվել պետական...
Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ․ մանրամասներ
Tert.am-ի տեղեկություններով այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարո...
Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով
Հոկտեմբերի 27-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կ...