ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կառավարությունն իր առջև Թովմասյանից ազատվելու նպատակ չի դրել. Ավինյան
Կառավարությունն իր առջև Հրայր Թովմասյանից ազատվելու նպատակ չի դրել։
Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի կողմից իշխանությունը զավթելու առերևույթ դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու ՀՔԾ որոշմանը։
«Ես կարող եմ միայն փաստել, որ Հատուկ քննչական ծառայությունում պատգամավորի կողմից մատնանշված խնդիրների կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, կարծում եմ քննությունը ցույց կտա ընթացքը»,–ասել է նա։
Հարցին, արդյոք սա բարձր դատարանի նկատմամբ հերթական ճնշման փորձը չէ, կառավարության ներկայացուցիչը արձագանքել է.
«Բարձր դատարան լինելու հետ կապված նախկինում պետք է մտածեին, համապատասխան վերաբերմունք և հարգանք ցուցաբերեին այդ դատարանի նկատմամբ, որպեսզի մենք այսօր նմանատիպ հարցեր մեր օրակարգում առհասարակ չունենայինք։ Խնդիրները պետք է պատշաճ քննարկվեն, և ես կարծում եմ, որ քննությունը կտա այդ հարցերի պատասխանը»,–ասել է նա։
Դիտարկմանը, թե ՍԴ–ի շուրջ ստեղծված ճգնաժամը Հրայր Թովմասյանի անձո՞վ է պայմանավորված և եթե նա հրաժարական տա, այս գործընթացները կդադարեցվե՞ն, Ավինյանը պատասխանել է
.
«Չեմ կարծում, որ միայն անձով է պայմանավորված ինստիտուտի աշխատանքը»։
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում էր ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ: Հաղորդման հիման վրա՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին: Քրեական գործի շրջանակում ՀՔԾ քննիչները քննչական գործողություններ են իրականացրել Սահմանադրական դատարանում և ՀՀԿ կենտրոնական գրասենյակում։
Արման Բաբաջանյանը պնդում է, որ Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով։
Նմանատիպ հոդվածներ
Երևանն իր ճարտարապետությամբ կանխորոշել է մեր ժողովրդի ապագայի մտածողությունը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Սա տոն է, որը շատ երկար տարիներ ուղեկցում է մեզ: Սխալված չեմ լինի ասել, որ Երևանը մեր ամենասիրելի քաղաքն է, որովհետև Երև...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը Սամվել Կարապետյանից SMS ստացավ. Փաշինյանն արձագանքեց գործարարի խնդրին
Արագածոտնում անցկացված բիզնես համաժողովի ընթացքում մի քանի գործարարներ վարչապետին բողոք ուղղեցին այն կապակցությամբ, որ հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Աչքիս ես նորից սկսեմ ճանապարհներ փակել». Նիկոլ Փաշինյան
Արագածոտնում անցկացվող համաժողովի ժամանակ գործարարներից մեկը վարչապետին բողոքեց, որ խաղող մշակողները փակում են ճան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ մեկը փորձառու չի, քայլել են՝ պաշտոններ ստացել․ Ծառուկյան
Ով քայլել է Նիկոլ Փաշինյանի կողքին, պաշտոն է ստացել։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նման կարծիք ...