ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես արդար մարդ եմ ու կարդարացվեմ. Երանոսյան
Ես արդար մարդ եմ ու կարդարացվեմ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4–ին դատարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը՝ նշելով, որ դատական գործընթացը երբ սկսի՝ կպատասխանի գործի վերաբերյալ մյուս հարցերին։
Հարցին, թե պաշտոնից ազտվելուց հետո ինչո՞վ է զբաղվում, Երանոսյանն արձագանքեց. «Թոշակառուներ ինչո՞վ են զբաղվում, այգի եմ խնամում»։
Անդրադառնալով ոստիկանապետի պաշտոնից Վալերի Օսիպյանի ազատմանը, Երանոսյանը հայտարարեց, որ չգիտի, թե ինչու է նա նման քայլի դիմել։
«Ոչ քաղաքականությունով եմ զբաղվում, ոչ էլ հետեւում եմ»,–ասել է նա։
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Լեւոն Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից եւ էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաեւ անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ։
Տեսանյութը news.am-ի:
Նմանատիպ հոդվածներ
Հայերը մարդկանց գլուխներ չեն կտրում․ Մարուքյանը ԵԽԽՎ-ում պատասխանել է Ադրբեջանի պատվիրակին
Հայերը մարդկանց գլուխներ չեն կտրում և դուք չէ, որ պիտի խոսեք ահաբեկչության մասին։ Այս մասին ԵԽԽՎ-ում ասել է ԱԺ պատգամավո...
ՈՒՂԻՂ. ԱԺ-ում գաղտնի կարգով քննարկվում է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը
Ազգային ժողովում ընթանում է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու հարցի քվերակութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայկ Մարությանը՝ Սանիթեքի հետ պայմանագրերը խզելու մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը խոսում է Սանիթեքի հետ պայմանագրերը խզելու մասին։
Էս ինչի՞ եք սենց հանգիստ ման գալիս․ Արմավիրի բնակչուհին՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել, որ մարզպետի և քաղաքապետի հետ շրջել է...