ՈՒՂԻՂ. Մեկնարել է ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանի մամուլի ասուլիսը
ԱԻՆ աշխատակիցները առաջինը կլսեն այն մասին, որ աշխատանքներ են տարվում հրշեջ փրկարարներին ավելի մատչելի կամ պարգևատրման տարբերակով բնակարաններ տրամադրելու ուղղությամբ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը` ամփոփելով իր պաշտոնավարման մեկ տարին։
Ցոլակյանը անդրադարձել է հրշեջ փրկարարների աշխատավարձերի բարձրացմանը՝ նշելով, որ զարգացած երկրներում փրկարարի աշխատանքն ամենապատվաբերն է: Քանի որ մարդու աշխատանքը վտանգավոր է, այն նաև բարձր վարձատրվող է:
Ըստ նախարարի՝ Հայաստանում հակառակն է. փրկարարները գնահատվում են խոսքով, սակայն ֆինանսական մասով դա ըստ արժանվույն չի կատարվում:
Ֆելիքս Ցոլակյանն ասել է, որ փրկարարների աշխատավարձը թեև բարձրացվել է 50%-ով, սակայն դա ևս քիչ է:
Նախարարը խոսելով ԱԻՆ թերություններից նշել է , որ Անջիգյար հրդեհը ԱԻՆ համակարգում տեղ չունի։ Այդ աշխատողներից ազատվելու գործընթաց է գնալու։ Արտահայտություն կա պետական գործի մեջ գլուխ պահել, բայց 2-3 հոգու մեջ գլուխ պահել չկա։ Նման աշխատակիցները կհեռացվեն համակարգից:
Ֆելիքս Ցոլակյանը առանձնացրեց հրդեհների քանակը` 2 տարվա կտրվածքով, հավելելով որ ի տարբերություն նախորդ տարվա` 5487 հրդեհի, այս տարի մինչև հոկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում գրանցվել է հրդեհի 8509 դեպք: Այս տարի նախորդի համեմատ գրանցվել է 3000-ից ավելի հրդեն:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից
Aysor.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխ...
Հրաժարական չեմ տալու. Արթուր Վանեցյան
Քաղաքական հանդիպումներ ես ընդհանրապես չեմ ունենում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանում ասել է...
Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով նախագիծը կուղարկվի ՍԴ
Խորհրդարանում ամփոփվեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու հարցի գաղտնի քվեարկո...
ԱԺ-ում քննարկվում է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը
Ազգային ժողովը քիչ առաջ սկսեց Հրայր Թովմասյանի՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի (անդամի) լիազորությունները դադարեց...