«Իրատես». Փաշինյանը երկար ժամանակ «ատամ» ունի Ծառուկյանի վրա
«Իրատես» թերթը գրում է.
ԲՀԿ-ի՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծի քվեարկությանը չմասնակցելը կարող է թանկ նստել այդ քաղաքական ուժի ղեկավարի վրա։
Կառավարության աղբյուրները փոխանցում են, որ առանց այն էլ Նիկոլ Փաշինյանը երկար ժամանակ «ատամ» ունի Ծառուկյանի վրա և հարմար պահի է սպասում, որ նրան ոչ միայն հեռացնի քաղաքականությունից (սա Փաշինյանի գլխավոր խնդիրներից մեկն է), այլև բիզնեսները նշանառության տակ դնի։
Շուտով, ինչպես վստահեցնում են կառավարությունից, Գագիկ Ծառուկյանին կարող են այցելել ոչ միայն ՊԵԿ-ի (որոնց առնչությամբ Ծառուկյանը մշտապես հայտարարում է, թե իր բիզնեսները հա էլ ստուգում են), այլև ԱԱԾ-ի աշխատակիցները։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից
Aysor.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխ...
Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով նախագիծը կուղարկվի ՍԴ
Խորհրդարանում ամփոփվեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու հարցի գաղտնի քվեարկո...
ԱԺ-ում քննարկվում է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը
Ազգային ժողովը քիչ առաջ սկսեց Հրայր Թովմասյանի՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի (անդամի) լիազորությունները դադարեց...
Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Պուտինի և Բելլա Քոչարյանի հանդիպումը. Aysor.am
Aysor.am-ի տեղեկություններով, այսօր Երևանում Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ երկր...