ՀԺ. «Մատ» ադրբեջանա-թուրքական շրջափակմանը՝ Իրանի միջոցով. Ինչ ձևաչափ է առաջարկում իրանագետը

Հայկական ժամանակ թերթը գրում է.

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ Երեւանում կայացած նիստի կարեւորագույն արդյունքներից մեկն Իրանի հետ ժամանակավոր համաձայնագիրն էր, որը կգործի հոկտեմբերից՝ ԵԱՏՄ երկրների եւ Իրանի միջեւ ստեղծելով ազատ առեւտրատնտեսական կապեր:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին նիստին իր մասնակցությունը պատմական իրադարձություն որակեց: Ռոհանիի այցի արդյունքների մասին զրուցել ենք իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ:

 

- Պարո՛ն Ոսկանյան, համացանցում շատ դրական արձագանք է ստացել մի լուսանկար, որում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահ Հասան Ռոհանին ծիծաղում են: Ակնհայտորեն Ռոհանին շատ գոհ է Հայաստան այցից, ինչը նա չթաքցրեց՝ բարձրագույն խորհրդի նիստին իր մասնակցությունը պատմական իրադարձություն որակելով: Ձեր կարծիքով՝ Հայաստանը ի՞նչ շահեց Ռոհանիի այցից:

 

- Նիստի անցկացումը Երևանում և դրան Իրանի նախագահի մասնակցությունը չափազանց կարևոր էր: Ես կարծում եմ, որ պատմական կարելի է որակել Ռոհանիի եւ Պուտինի հանդիպումը. ուղիղ 200 տարի առաջ՝ 1827 թվականի հոկտեմբերի 1-ին հաղթահարելով իրանական կայազորի դիմադրությունը՝ ռուսական զորքը մտավ Երեւան: Հայաստանը՝ որպես պետություն, այդ ժամանակ չկար, իսկ հայերը մասնակցում էին պատերազմին երկու կողմերից էլ։ Հիմա, փառք Աստծո, Հայաստանը պետություն է, և նույն այդ երկու կողմերը նույն ամսաթվին հանդիպում են և բարեկամաբար զրուցում հենց այն քաղաքում, որտեղ միմյանց դեմ արյունահեղ պատերազմ են մղել գրեթե 200 տարի առաջ։ Սա չափազանց հետաքրքիր հանգամանք է, կարևոր՝ մեր երկրի հեռանկարի տեսանկյունից:

 

- Պարո՛ն Ոսկանյան, Պուտին-Ռոհանի հանդիպումը գնահատեցիք պատմական: Վերջում կուզենայի ճշտել այն, ըստ Ձեզ, որեւէ շարունակություն կունենա՞:

 

- Ես կարծում եմ, որ չափազանց արդյունավետ կլինի, եթե Հայաստանը կարողանա մշակել ձեւաչափ, որտեղ կհանդիպեն Իրանի, Հայաստանի և Ռուսաստանի բարձրաստիճան ղեկավարները հենց Հայաստանի տարածքում. երևանյան ֆորմատ կարելի է դա անվանել կամ միգուցե այլ անվանում գտնվի, բայց դա կարող է շատ արդյունավետ եւ օգտակար լինել մեր երկրի միջազգային հեղինակությունը բարձրացնելու եւ տարածաշրջանում մեր հակառակորդներին, շախմատային լեզվով ասած, մատ անելու համար:

 

Մանրամասները՝  թերթի այսօրվա համարում

Քաղաքականություն