Հրազդանի կիրճում մեքենան ընկել է գետը. կան տուժածներ
Հոկտեմբերի 3-ին` ժամը 23:15-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը, ինչպես նաև աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Պարզվել է, որ Հրազդանի կիրճում` Դավթաշենի կամրջից դեպի «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն» տանող հատվածում, «Kia Forte» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տիգրան Ս., ծնված 2001 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը:
Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը վարորդը և ուղևորը (Վահե Ղ., ծնված 2004 թ.) ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից և լողալով անցել գետի հակառակ ափը:
Փրկարարները տուժածներին տեղափոխել են գետի մյուս ափ: Վերջիններս հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը տուժածների հարազատներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:
Նմանատիպ հոդվածներ
Կա՛մ «մեզ նարկոտիկով կապահովես, կա՛մ հարազատիդ կբռնաբարենք». նոր մանրամասներ Վանաձորում տեղի ունեցածից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Վանաձորում տեղի ունեցած կրակոցների գործով որպես կասկածյալ, ձերբակալվել է Վանաձոր քաղա...
Վանաձորում կրակոցներ են հնչել. կա 3 զոհ և 5 վիրավոր (լուսանկարներ) shamshyan.com
Գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում, Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորվել է տրակտորի վարորդը. Արծրուն Հովհաննիսյան
Ադրբեջանական կողմի կրակոցից նախօրեին Նոյեմբերյանում վիրավորվել է ինժեներական աշխատանքներ կատարող տրակտորի վարորդը։ Այս մ...
Պայմանագրային զինծառայող է զոհվել
Այսօր հակառակորդի կրակից Տավուշում զոհվել է պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը։ Այս մասին ֆեյսբուքի ի...